Ռոբերտ Քոչարյանի աջակցի գործը կքննի ՀՔԾ-ն
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործն ընդունվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ։ Այս մասին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության կողմից դեկտեմբերի 19-ին հրապարակված տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի եւ հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել, ձերբակալվել է:
Մկրտչյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կասկածանքով (կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը):
Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։
Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել։ Քրեական գործի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, կատարվել էին խուզարկություններ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի