Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

Հովտաշատցիները ներխուժել են ձկնաբուծարանի տարածք ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները

Այսօր առավոտից մի խումբ մարդիկ միջադեպ են հրահրել Արարատի մարզի Հովտաշատ համայնքում: Մի խումբ տղամարդիկ աղմուկ-աղաղակով իրենց մեքենաներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք  ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները։ Այս պահին լարված իրավիճակ է գյուղում։ 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիան կազմակերպված է և կարծես թե մինչ այս պահը հատուկ սցենարով է ընթանում։

Հովտաշատցիները տարածք ներխուժելիս հայտարարել են, թե դրանք գյուղի հողերն են՝ «մեր տարածքում աճեցրած ձկները մերն են, ու եկել ենք տանենք»։ Հետո, երբ դիմադրության են հանդիպել, հրմշտոց է սկսվել, հայհոյախառն արտահայտություններով փորձել են սադրել ձկնաբուծարանի աշխատակիցներին։

Դեպքի վայրում իրավիճակն ավելի է թեժացել, երբ ժամանել է Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը։

Նրանք հարձակվել են նկարահանող խմբի վրա, հարվածել ու հայհոյել լրագրողին և օպերատորին, վնասել տեսախցիկը:

Նշենք, որ ձկնաբուծարանն իրականում պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին, կամ գոնե ԱՆ պետռեգիստրում գրանցված է նրա անունով։

Այս պահի տվյալներով՝ ահազանգից հետո միջադեպի վայր են ժամանել Սեդրակ Առուստամյանի ներկայացուցիչները, շուտով նաև ոստիկանության ծառայողները կհասնեն դեպքի վայր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ համայնքի բնակիչները ոչ մի կերպ չեն ենթարկվում ձկնաբուծարանի աշխատակիցների՝ տարածքը լքելու օրինական պահանջներին, նրանք շարունակում են սպառնալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ներկաներին՝ պնդելով, որ այդ գյուղն իրենցն է, և իրենք կարող են անել այն, ինչ ցանկանում են:

Սյուզի Բադոյան