Մանվել Գրիգորյանի պաշտպանների 14-րդ միջնորդությունը դատարանն ամբողջությամբ մերժեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած 2 միջնորդությունները։ Նշենք, որ դա պաշտպանների 14-րդ միջնորդությունն է։
Հիշեցնենք, որ պաշտպանները 2 միջնորդություն էին ներկայացրել։ Առաջինը 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար ՀՀ դրամի` 25 միավոր անշարժ գույքի գրավի միջնորդությունն էր, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնելը։
Նշենք, որ այս դատական նիստին Մանվել Գրիգորյան ը կրկին ներկա չէր՝ առողջական խնդիրների պատճառով։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, դատարանի որոշմամբ, անջատվել է։
Գրիգորյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ նոյեմբերի 5-ի որոշումը, որով մերժվել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը: Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 17-ին մերժել է պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար