«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի՝ հիվանդանոցից փախուստի դիմելու քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1974թ. ծնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող 3 դատական գործերով հանդիսանալով ամբաստանյալ, կալանավորումը խափանման միջոց ընտրված լինելու պայմաններում, 11.02.2019թ. նշված ՔԿՀ-ից բուժման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» ԲՀԿ-ի սրտաբանական բաժին և գտնվելով անվտանգության աշխատակիցների հսկողության տակ՝ 18.02.2019 թվականին՝ ժամը 15.35-ի սահմաններում, դիմել է փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փախուստի դիմաց կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի