Ֆրանսիայի իշխանությունները արգելել են երկրից հանել «Քրիստոսի ծանակումը» նկարը, որը վաճառվել է 24 մլն եվրոյով
Ֆրանսիայի իշխանությունները արգելել են երկրից հանել ֆլորենտական գեղանկարիչ Չիմաբուեի «Քրիստոսի ծանակումը» նկարը։ Կտավը գտել են տարեց ֆրանսուհու խոհանոցում, որից հետո, այն աճուրդում վաճառվել է 24 մլն եվրոյով։ Այժմ ֆրանսիական իշխանություններին պետք է գումար գտնել, որպեսզի հետ գնեն նկարը, հայտնում է BBC-ն։
Ինչպես ասվում է Ֆրանսիայի մշակույթի նախարարության հայտարարության մեջ, նախարարը ազգային արժեքների հանձնաժողովի խորհրդատվությամբ 30 ամիս ժամկետով արգելել է նկարը երկրից դուրս տանել։ Նախարարությունն այդ ընթացքում ծրագրում է 24 մլն եվրո հավաքել եւ հետ գնել աշխատանքը, որպեսզի այն կախվի Լուվրում Չիմաբուեի մեկ ուրիշ նկարի կողքին։
«Քրիստոսի ծանակումը» պրոտովերածննդի շրջանի գլուխգործոց է։ Դրա հեղինակը, որը հայտնի է Չիմաբուե («Ցուլագլուխ») անունով, համարվում է այդ շրջանի կարեւորագույն գեղանկարիչներից մեկը։ Նկարը ենթադրաբար ստեղծվել է 1280-ական թվականներին։
Չիմաբուեի աշխատանքը գտել են Փարիզից 90 կմ հյուսիս Կոմպյեն քաղաքում մի տարեց կնոջ տանը։ Այն կախված է եղել խոհանոցում, գազօջախի վերեւը։ Հոկտեմբերին կտավը աճուրդում 24 մլն եվրոյով է վաճառվել։
![]()




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի