Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Դուդուկը հայ ազգի հետ ծնվել է , հայ ազգի հետ կապրի դարերով. Կամո Սեյրանյան

Հայկական ծիրանափողից արձակված մեղեդուն ծանոթ են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում : Այս գործիքի դեպքում երաժշտությունը ազգություն չի ճանաչում։

Այնուամենայնիվ պիտի հպարտությամբ նշենք , որ այն մերն է ` հայերինը։  Past․am - ի զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանն է , ով եղել է բոլոր մայրցամաքներում ու մեր ազգային գործիքը նրա կախարդական շնչով հմայել է ամենահայտնի ու բազմազգ հանդիսատեսին։

- Կամո Սեյրանյանի վերջին համերգային շրջագայությունը, ո՞ր երկրներում է եղել: 

- Տարին իսկապես առատ էր համերգային շրջագայությունների և հրավերների առիթով : Վերջին համերգը Նոր Սուլթանում էր `նախկին Աստանայում: Ղազախստանի մայրաքաղաք էինք մեկնել ու մեր ազգային գործիքով այնտեղ նույնպես ներկայացանք:

 

- Սփյուռքահայ հանդիսատեսին հիմնականում ի՞նչ երաժշտական ծրագրով եք ներկայանում: 

- Սփյուռքահայ հանդիսատեսին հիմնականում ներկայանում ենք կոմպոզիտորական , աշուղական գործերով, միջնադարյան մեղեդիներ, հայկական ֆիլմերից սաունթրեքեր ենք նվագում:

-  Ո՞րոնք են եղել անցնող տարվա նշանակալի իրադարձությունները: 

- Երևի թե ամենամեծ իրադարձությունը առանձնացնեմ , այն Երևանում մարզահամերգային համալիրում կայացած մենահամերգիս ցուցադրման համար աշխատանքները ավարտին հասցնելն էր , որի համար 2019թ . հունվարից մինչև ապրիլ ամիսները ԱՄՆ - ում հոլիվուդյան ձայնագրման ստուդիաներից մեկում մենահամերգի ձայնային ձևավորումը կատարեցի ու առաջին եթերը եղավ հունիսին , հետո տարածվեց համացանցում:

-  Երաժշտի գերզբաղված , հախուռն կյանքը ի՞նչպե՞ս է ազդում դասախոս Կամո Սեյրանյանի վրա:

- Ցավով ասեմ, որ հարգելի պատճառներով բացակայություններս շատ են լինում. բայց Երևանում գտնվելուս օրերին ուսանողներիս կանչում եմ ու միասին լրացնում ենք բացը: Ամեն ինչ անում եմ , որ ուսանողներս չտուժեն կրթական ծրագրից հետ չմնան:

- Ազգային երաժշտական մեր դուդուկը երիտասարդ սերունդը կարողանու՞մ է պատվով ներկայացնել միջազգային մրցույթներում , փառատոններում:  

- Երևի միակ ազգային գործիքը դուդուկն է , որի համար կարող ենք չանհանգստանալ : Չեք պատկերացնի ինչ փայլուն սերունդ ունենք թե երաժշտական դպրոցներում , թե քոլեջներում , ուսումնարաններում , թե կոնսերվատորիայում: 

Շատ կուզենայի , որ մեր արվեստի մյուս ոլորտները դուդուկի նման պաշտպանված լինեն: Դուդուկը հայ ազգի հետ ծնվել է ու հայ ազգի հետ կապրի դարերով:

- Դուդուկի հոգեպարար հնչյունները, ո՞ր օտարազգիներն են ընդունում հայերից հետ չմնալով: 

- Բացի հայերից ինձ հանդիպել են ամենատարբեր ազգեր, օրինակ 2010թ -ին Շանհայում Էքսպո ցուցահանդեսի ժամանակ մասնակցում էին 192 ազգեր : 

Հայկական տաղավարը միջոցառում էր կազմակերպել ծիրանին նվիրված որի ընթացքում պիտի հնչեր դուդուկը : Տարածքը այնքան մարդաշատ էր դուդուկի կատարման ժամանակ , որ ազգություններ առանձնացնել չեմ կարող: 

Այսպես ասեմ չկա այնպիսի ազգ, որ անտարբեր մնա մեր ազգային երաժշտական գործիքի նկատմամբ: 

- Ամանորի գիշերը որտեղ հանդիպենք ձե՞զ:  

- Ամանորի գիշերը դիմավորելու եմ իմ ծննդավայր Չարենցավանում` ծնողներիս,  հարազատներիս հետ միասին :