Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը արդյո՞ք համապատասխանում է իր պաշտոնին
Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ
Դիմող՝
Սույնով որպես ՀՀ քաղաքացի ցանկանում եմ բոլոր պատգամ մարմինների ուշադրությունը հրավիրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանի՝ իր պաշտոնի հետ անհամատեղելի իրողությունների վրա: Նախ՝ կասկածելի է Արսեն Մկրտչյանի ուսման և պարտադիր զինվորական ծառայության ժամանակագրական համընկնումը:
Այսպես՝ Արսեն Մկրտչյանը 1991-1996 թթ. սովորել և ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունք ֆակուլտետը՝ իրավաբան-միջազգայնագետի (անգլերեն լեզվի իմացությամբ) որակավորմամբ: Միևնույն ժամանակ՝ 1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում 2: Այսինքն ստացվում է, որ Արսեն Մկրտչյանը 1991-1996 թվականներին հասցրել է ծառայել մեկուկես տարի և ստանալ բարձրագույն կրթություն 4 տարվա ծրագրով: Այս մասին բազմիցս խոսվել և բարձրաձայնվել է Արսեն Մկրտչյանի յուրաքանչյուր նոր պաշտոն ստանձնելուց առաջ, սակայն մինչ օրս իրավասու մարմինների կողմից որևէ հստակ քայլեր չեն ձեռնարկվել:
Երկրորդ՝ կասկածելի է Արսեն Մկրտչյանի մեկուկես տարի ծառայելու հանգամանքը: Հայտնի ճշմարտություն է, որ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայությունը 2 տարի է:
Երրորդ՝ կասկածելի է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Արսեն Մկրտչյանի կողմից տարբեր դատական գործեր քննող դատավորների կազմի մեջ աընդհատ ընդգրկվելն ու դուրս գալը: Մասնավորապես Datalex.am դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Արսեն Մկրտչյանը հաճախակի ընդգրկվում է իրեն «հետաքրքիր» քաղաքացիական գործեր քննող դատավորների կազմի մեջ, իսկ ոչ «հետաքրքիր» գործերով, դատավոր Արսեն Մկրտչյանը փոխարինվում է մեկ այլ դատավորով:
Կարծում եմ նշված հանգամանքները խորը ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն, և ես, որպես ՀՀ քաղաքացի, պարտադիր եմ համարում հանրության իրազեկվածությունը նշված խնդիրների և դրանց բացահայտմանն ուղղված բոլոր քայլերի և արդյունքների մասին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...