Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Սահմռկելի սպանություն Երեւանի կենտրոնում. 16-ամյա աղջիկ է խեղդամահ արվել (ֆոտո)

Երեկ՝ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ 

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 23-ին մոտ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր են ժամանել  ոստիկանության Երևան քաղաքի վարչության, կենտրոնական բաժնի ու Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, Հայաստանի քննչական կոմիտեի  քննիչները։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությաան համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևւանքով։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև Կենտոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների դատախազը։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվաի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կինոլոգները։