Ցանկանում եմ՝ ընդհանրապես պայթուցիկների ներմուծումը Հայաստան արգելեն․ պայթուցիկից տուժած երեխա
10-ամյա Տավրոս Մկրտչյանը Ամանորի գիշերը պայթուցիկից վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նա լրագրողների հետ զրույցում պատմեց՝ առաջին անգամ էր պայթուցիկ պայթեցնում, մեկ անգամ ևս գնել էր, սակայն ինքը չէր պայթեցրել․ «Նոր տարվա գիշերը պայթեցրել եմ, մեծերից էլ կային պատշգամբում, ծնողներս տանը չէին, սակայն գիտեին, որ պայթուցիկ եմ գնել։ Երկրորդ անգամ էի պայթեցնում, առաջին անգամ որ առել էի, ես չեմ պայթեցրել, հայրիկս է պայթեցրել, հայրիկս է սովորոցրել ինչպես պայթեցնել։ Տատիկս ու պապիկս, եղբայրներս հետս էին պատշգամբում, շտապ տարան հիվանդանոց։ Բժիշկն ասաց բութս էր ճղվել, կարել են, մատս ա սևացել, եղունգն է սևացել»։
10-ամյա Տավրոսը խորհուրդ տվեց մյուս երեխաներին չօգտագործել պայթուցիկներ․ «Ես չեմ ուզում ընդհանրապես որ պայթուցիկները վաճառեն։ Ես խորհուրդ կտամ բոլորին, որ չօգտագործեն պայթուցիկներ ու ընդհանրապես ներմուծումը Հայաստան արգելեն։ Ես ինձ հիմա լավ եմ զգում։ Ձմեռ պապիկն նամակ գրել է, նվերը իրենց տուն է բերել»։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արթուր Հարությունանը ասաց, որ Ամանորի գիշերը 1:30-ի սահմաններում ընդունվել է 10-ամյա պատանին. «Մեզ մոտ տեղափոխվել է «Թալին» ԲԿ-ից, աջ դաստակի պայթյունային վնասվածքով, ցուցաբերվել էր առաջին բժշկական օգնություն, վերքը կարվել էր այնտեղ և ուղարկվել էր։ Երեխայի մոտ առկա էր լուրջ վնասվածք, դաստակը ամբողջը պայթյունային վերքերով էր, ունեինք երկրորդ մատի լրիվ անդամահատում, առաջին և երրորդ մատի ոչ լրիվ անդամահատում։ Ցավոք սրտի, անդամահատված սեգմենտը վերականգնման ենթակա չէր, բայց առաջին և երրորդ մատերը հնարավոր եղավ վերականգնել, բազմաթիվ կոտրվածքներով, ձեռքի մեջ օտար մարմիններ, մկանների ջնջխումով, լուրջ տրավմատիկ վնասվածքով։ Երեխան ժամեր անց վիրահատվել է ընդհանուր անզգայացմամբ, վիրահատությունը տևեց մոտ 3 ժամ։ Ցավոք սրտի սա միակ դեպքը չէր, իրենից հետո էլի դեպքեր ունեինք, ևս մեկ լուրջ դեպք և մոտ 4 թեթև աստիճանի վնասվածքներով երեխաներ։ Մեզ մոտ սպասարկվել է նաև մեկ մեծահասակ, մնացածը երեխաներ էին, ընդհանուր 6 դեպք։ Դեկտեմբերի 2-ից սկսած դեպքեր են գրանցվել»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...