Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

20-30 կիլոմետրն ավելի հեշտ հաղթահարելի է, քան երեխայի կյանքը փրկելը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդատան փակվելու որոշումով ֆինանսական տնտեսում չի անում։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարն ասաց, որ դեռեւս 2018 թվականի կեսերից որոշվել էր վերանայել Հայաստանում ծնունդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը.

«Ժամանակին տրվում էին կարգերի շնորհման նախարարի հրամաններ, որոնց տակ որեւէ հիմնավորում չկար։ Այսինքն՝ կար Երեւանում ծննդատուն, որն ընդունում էր տարեկան մոտ 200 ծնունդ՝ ուներ երրորդ կարգ։ Այդ կարգերը ենթադրում էին ֆինանսական փոխհատուցման տարբերությունները, այսինքն՝ երրորդ կարգի ծննդատունը նույն ծնունդն ընդունելու համար ավելի շատ գումար էր ստանում, քան առաջին կարգինը։ Դրա համար կազմվեց մեծ հարցաշար, որի մեջ ներառված էին թե շենքային պայմանները, թե սարքավորումներով հագեցվածությունը, թե բաժանմունքների առկայությունը,  թե բժշկական կադրերով հագեցվածությունը, թե կադրերի մասնագիտական պատրաստվածությունը եւ ծնունդների քանակը։ Ծնունդների քանակը եւ բժշկական միջամտությունների թիվն ուղիղ համեմատական է այդ ծառայությունների մատուցման որակին, դա առողջապահության մեջ աքսիոմ է։ Եթե կա որեւէ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է տարեկան 1000 վիրահատություն, եւ կա մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է նմանատիպ 100 վիրահատություն, ապա միանաշանակ է, որ 1000 վիրահատություն կատարող բժշկական կենտրոնում ավելի որակյալ են, այնտեղ մահացության դեպքերն ավելի քիչ են, հիվանդի փրկվելու հավանականությունն ավելի մեծ է»։

Թորոսյանը շեշտեց, որ այդ նույնը կարելի է կիրառել նաեւ ծնունդօգնության վրա, որտեղ կա. մանկական եւ մայրական մահացությունը կանխարգելելու խնդիր.

«Այդ սկզբունքից ելնելով՝ որոշվեց ամենացածր շեմը դրվելու է 150 ծնունդ։ Մենք մեկ բացառություն էինք գրել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում կարող ենք թույլ տալ, որ 150-ից ցածր լինի, մեկը՝ Բերդն էր, Ճամբարակը եւ Մեղրին։ Մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել են մոտակա ծննդատներ հասնելու թե ժամանակը, թե ճանապարհը եւ այն բոլոր դեպքերում, որոնց համար որոշում է կայացվել այդ հասանելիություն ապահովված է։ Այդ 20 կամ 30 կիլոմետրը հաղթահարելն ավելի հեշտ է, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը։ Եթե նույնիսկ, օրինակ՝ մենք գիտենք, որ դա ծանր հղիություն է ռիսկային ծնունդ կարող է լինել, կան հարակից հիվանդություններ, ապա մենք հղիին հիմա էլ  խորհուրդ ենք տալիս նրան՝ ավելի շուտ հոսպիտալացվել։ Մարալիկի դեպքում ամենամոտը Արթիկի կենտրոնն է, որն ուղիղ 15 կիլոմետր է հեռու Մարալիկից։ Մենք Երեւանում ունենք 1000; 2000; 3000 ծնունդ ընդունող ծննդատներ, որքան շատ ծնունդ ընդունում տվյալ ծննդատունը, այնքան ավելի անվտանգ է ծննդաբերելը»։

Հիշեցնենք, որ երեկ Մարալիկում ծննդատան փակմանը դեմ քաղաքացիները փակել էին համայնքի միջպետական ճանապարհը։ Նրանց էր հանդիպել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հորդորել բացել ճանապարհը։ Նրանք, ի վերջո, բացեցին ճանապարհը, քանի որ Շիրակի մարզպետարանում տեղի է ունենալու քննարկում ծննդատան փակման վերաբերյալ։ Բողոքող քաղաքացիները կսպասեն մարզպետարանում տեղի ունեցած քննարկման արդյունքներին։