Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Իրավունք

Ոստիկանության պարզաբանումը՝ Սասնա ծուռ Սեդրակ Նազարյանին բռնության ենթարկելու մասին (տեսանյութ)

Հունվարի 7-ին՝ ժամը 17․40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել Բաբայան փողոցում գտնվող օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի դիմաց երկու անձանց կողմից հասարակական կարգ խախտելու վերաբերյալ։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները նկատել են երկու քաղաքացու, որոնցից մեկը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ եւ հնչեցրել է հայհոյանքներ։ Ոստիկաններն անմիջապես արձագանքել են և, սպառելով համոզման բոլոր մեթոդները, իրականացրել են վարչական ձերբակալում, այդ տղամարդուն բերել են Քանաքեռ-Զեյթունի բաժին, պարզել նրա ինքնությունը, կազմել վարչական ձերբակալման, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և նախապատրաստել նյութեր։ Բաժին բերված տղամարդը հրաժարվել է բացատրություն տալուց, այնուհետև «Նարկոլոգիական Հանրապետական կենտրոնում» ստուգվել է նրա սթափությունը։ Վերջինիս մոտ ախտորոշվել է ալկոհոլային հարբածություն 0,50 մլգլ աստիճան։
Միևնույն ժամանակ բերված տղամարդը ոստիկանությունում հայտարարել է, որ բաժնում քաղաքացիական հագուստով ինչ-որ մեկն ապտակել է իրեն։ Նույն պահին նրան առաջարկվել է տալ հանցագործության մասին հաղորդում, սակայն հրաժարվել է՝ հայտնելով, որ առանց փաստաբանի որևէ բան չի հայտնի և ստորագրի։ Չնայած այս հանգամանքին՝ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հետաքննության բաժանմունքում սկսել են նյութեր նախապատրաստել։

Հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, «շտապօգնության» խումբը կանչով հիշյալ տղամարդուն տեղափոխել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն և նրա մոտ ախտորոշվել է «աջ ոտնաթաթի 1-ին մատի եղնգային ֆալանգի սալջարդ-կոտրվածք հարցականով»։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վերջինս կրկին հրաժարվել է մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց և բացատրություն տալուց՝ հավելելով, որ առավոտյան փաստաբանի հետ կներկայանա ոստիկանություն։

Հունվարի 9-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հաղորդում տվել, որ հունվարի 7-ին Բաբայան փողոցում ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ձեռնաշղթաներ են հագցրել, որի ընթացքում հարվածել են ոտքերին ու կանգնել իր ոտքերի վրա՝ հանգամանքներ, որոնց մասին վերջինս չի բարձրաձայնել դեպքից հետո և կրկին պնդել է, թե քաղաքացիական հագուստով անձն ապտակել է իրեն։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ  Ոստիկանությունը բռնության է ենթարկել Սասնա Ծուռ Սեդրակ Նազարյանին: