Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին
Վիդեո

Աչաջուրի ծննդատունը նույնպես փակվում է. գյուղացիները բողոքում են

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110-120 ծնունդ ընդունող եւ հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը կագնած է փակման վտանգի առաջ: NEWS.am-ի հետ զրույցում Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը ասաց, որ ծննդատունը փակելու մասին ծանուցագիրը տնօրինությունը ստացել է հունվարի 10-ին, ինչն էլ առաջացրել է գյուղացիների վրդովմունքը:

Նրա խոսքով` լուրն իմանալուց ժամեր անց արդեն գյուղացիները հավաքվել էին ծննդատան մոտ․

«Մեր տարածաշրջանում միայն մեր գյուղը չի, որ սպասարկում է այդ հիվանդանոցը, կողքի գյուղերն էլ է սպասարկում եւ իմանալով ծննդատան փակվելու մասին՝ գյուղացիները հավաքվել էին ծննդատան բակում, կողքի գյուղից էլ էին եկել: Մարզպետարանի աշխատակից էլ էր եկել, ծննդատան տնօրենի հետ գյուղացիներին ասացինք, որ շաբաթ-կիրակի է, սպասեք` տեսնենք, ինչ կլինի: Բայց էս պահին էլի գյուղացիները հավաքվել են,ստորագրահավաք են անում, որ ավագանու արտահերթ նիստ գումարվի էս հարցի քննարկման համար»,-ասաց նա:

Նա նշեց, որ 5000 բնակչություն ունեցող գյուղի համար ծննդատունը շատ անհրաժեշտ է, նաեւ առաջին բուժօգնություն են այնտեղ ցույց տալիս. «Եթե սա փակվի, Իջեւան ենք գնալու, բայց սա շատ հարմար է մեզ համար , մի բան լինում է, առաջինը էստեղ ենք դիմում, սպասարկումը շատ լավ է, նույնիսկ հերթափոխ կա հիմա: Եթե ծննդատունը փակվում է, էդ ամե ինչը հետը փակվում է: Հիմա մեզ կարող են ասել, որ բուժկենտրոնը չեն փակում, ծննդատունն են փակում, բայց եթե ծննդատունը փակում են, ավտոմատ էդ ամեն ինչն էլ փակվում է»:

Նա նշեց, որ հնարավոր է` իրենց խնդրով դիմում ուղղեն վարչապետին կամ մարզպետին:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Մարալիկի ծննդատունը ևս չի ֆինանսավորվի։