Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեծ մենաշնորհները պետք է ազգայնացվեն, դրանք պատկանում են ժողովրդին․ Հրայր Կամենդատյան Արշակ սրբազանը այս վարչախմբի պատվերով կալանավորված 4-րդ եպիսկոպոսն է. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Եվրոպայում խաղաղասեր է ձևանում, բայց հակառակն է անում Իշխանության` ամեն գնով պահպանումը ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն․ Հովհաննես Իշխանյան ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսԵվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէՄոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանՍուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&F
Իրավունք

Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել ԲԿ տնօրենին

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել բուժհիմնարկի տնօրենին:

2019թ. օգոստոսի 23-ին տեղեկություններ են ստացվել՝«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում չարաշահումների վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը պաշտոնավարման ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով 2017թ. հունվարի 1-ից 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի էական չափերի յուրացում:

Բուժհաստատության տնօրենի կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ:

ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսեւորումներ եւս:

Քննությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության ֆինանսական ծախսերի կրճատման եւ այլ աղբյուրներից հավելյալ ֆինանսական հոսքեր ապահովելու նպատակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ բուժհաստատության տնօրենը բուժհիմնարկի աշխատակիցներին հանձնարարել է ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝  իբրեւ ամբուլատոր բուժում ստանալու վերաբերյալ, անաշխատունակության թերթիկներ կազմել ինֆեկցիոն բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ՝ առանց համապատասխան հիմնավորման եւ աշխատանքի չհաճախելու եւ բուժում ստանալու անհրաժեշտության բացակայության պայմաններում, որոնք վավերացրել է:

Արդյունքում՝ կազմված կեղծ փաստաթղթերի հիման վրա, տեւական ժամանակահատված, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նշված աշխատակիցներին վճարվել են ժամանակավոր անաշխատունակության նպաստներ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջների խախտմամբ՝ հատուկ պայմաններում բուժման ենթակա ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշմամբ հիվանդները տեւական ժամանակ ստացիոնար բուժում են ստացել սոմատիկ բաժանմունքում՝ այդ բաժանմունքի հիվանդների հետ մեկտեղ՝ էական վտանգ ստեղծելով վերջիններիս կյանքի ու առողջության համար:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ շտապօգնության կեղծ կանչեր ձեւակերպելու, դրանց հիման վրա համապատասխան փաստաթղթեր եւ ավտոմեքենայի երթուղային թերթեր լրացնելու միջոցով դուրս է գրվել վառելիք, որը յուրացման եղանակով հափշտակվել է:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ թվով երեք ընկերություններից ստանալով ընդհանուր առմամբ 26.000 լիտր դիզելային վառելիք, տնօրենը ծախսի ձեւակերպումներ կատարել է 22913,5լ. դիզելային վառելիքի համար, իսկ մնացած՝ 1.080.275 ՀՀ դրամ արժողությամբ 3.086,5 լիտր դիզելային վառելիքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, փաստացի դուրս է բերել ընկերության գույքային ֆոնդից եւ յուրացրել:

Բացի այդ, «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության համար ֆինանսական լրացուցիչ մուտքեր ապահովելու համար, ընկերության «Շտապ օգնություն» ծառայության աշխատակցի՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ սոմատիկ բաժանմունքում ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրում վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ օբյեկտիվորեն գոյություն չունեցած տվյալներ մտցնելու եղանակով, առանց համապատասխան հիմնավորման եւ փաստացի ստացիոնարում շուրջօրյա հսկողությամբ բուժում ստացած չլինելու եւ այն թաքցնելու նպատակով, ի պաշտոնե վավերացրել է կազմված ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝ աշխատակցի կողմից այդ օրերին չաշխատելու վերաբերյալ գրառումներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված՝ աշխատակցի շուրջօրյա հսկողություն պահանջող ստացիոնար բուժման ծառայության վճար ընկերության հաշվեհամարին ապահովելով 107.900 ՀՀ դրամի մուտք:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ բուժհիմնարկի տնօրենը հիվանդանոցի գլխավոր բուժքրոջը հանձնարարել է հիվանդանոցի երկու բժիշկների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կատարել աշխատավայրում ներկա գտնված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող նշումներ եւ վավերացրել դրանք այն դեպքում, երբ հիշյալ բուժաշխատողները  այլ ՓԲ ընկերության հետ կնքված առանձին քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա Քաջարան քաղաքում ծառայություններ են մատուցել, իսկ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ հետ ունեցած աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակում փաստացի աշխատանքի չեն ներկայացել եւ ստանձնած պարտականությունները չեն կատարել:

Արդյունքում՝ կեղծ տեղեկագրերի հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ գույքային ֆոնդից տվյալ ժամանակահատվածի համար վերոհիշյալ բժիշկներին վճարվել է աշխատավարձ՝ այդ կերպ վատնելով ՓԲ ընկերության գույքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով,  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, առերեւույթ հանցավոր այլ դրվագների վերաբերյալ ստացված տվյալներն ստուգելու, չարաշահումներին առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։