Փոխանակում կազմակերպելիս դիակներն այն աստիճան հոշոտված էին լինում, որ անհնար էր լինում տարբերակել. Սասուն Միքայելյան
Ես չէի կարող չխոսել, քանի որ քննարկվում է մի հարց, անդրադառնում պատմության այն էջին, որին ականատես եմ եղել նաեւ ես արցախյան ազատամարտի տարիներին: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «1990-ի հունվարի 13-19-ին Ադրբեջանի իշխանության իմացությամբ իրականացվեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության շարունակությունը, նույն ձեռագիրն էր, նույն գործելաոճը: Ես տեսել եմ Մարտակերտի նահանջ, Մարաղայի կոտորածից մազապուրծ եղածներին, շատ դաժանություններ, դժվարություններ: Երբ վիրավոր հիվանդանոցում էի, մի կնոջ էին բերել Մարաղայից: Նրա մազերը կապել էին մեքենայից, քարշ տվել, մաշվել, մնացել էին գրեթե ոսկորները: Բժիշկների ջանքերի շնորհիվ այդ կինը ողջ մնաց: Նման անմարդկային վերաբերմունքի էին արժանանում ոչ միայն կենդանի մարդիկ, այլեւ մեր նահատակված ընկերները»:
Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ գերիների, զոհերի դիակների փոխանակություն կազմակերպելիս դիակներն այն աստիճան հոշոտված էին լինում, որ անհնար էր լինում տարբերակել. «Այդ դաժանությունները մենք չենք կարող մոռանալ, սրա մասին պետք է իմանան բոլոր միջազգային ատյանները, քաղաքակիրթ մարդկությունը պետք է գնահատական տա կատարվածին եւ իր աջակցությունը հայտնի ցեղասպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի ելած հայ ժողովրդին:
Մենք իրավունք ունենք աշխարհից պահանջելու ոչ միայն դատապարտում, այլեւ նման դեպքերի կրկնության բացառմանն ուղղված գործուն քայլեր: Աշխարհն այսօր էլ կանգնած է էթնիկ, կրոնական եւ ազգային հողի վրա իրականացվող ցեղասպանությունների վտանգի առջեւ:
Չպետք է հույս ունենաք, որ ժամանակը կարող է փոխել ցեղասպաններին: Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշում խաղաղ բնակիչների, զինվորների նկատմամբ ազերիների իրականացրած վայրագությունները եւս մեկ անգամ ապացուցեցին դա»,-ընդգծեց Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով, քանի դեռ աշխարհը չի կարողանում կանխել ցեղասպանության կրկնությունը, մեզ մնում է ապավինել սեփական ուժերին եւ միշտ պատրաստ լինել մեր նկատմամբ ցեղասպանության ցանկացած դրսեւորման վճռական հակահարված տալուն. «Դրա միակ երաշխիքը մեր միասնականությունն է: Հիշեք, որ դարավերջին վերահաս ցեղասպանությունից փրկվել ենք. Եւ ոչ միայն փրկվել ենք, այլ ինքնապաշտպանվելով հաղթել ենք: Մեր միասնական հզոր պայքարի՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, կամավորական ջոկատներ կազմավորող հայոց բանակ, հայ ժողովրդի միասնական նվիրումի շնորհիվ:
Խոնարհվելով 30 տարի առաջ Բաքվում նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առջեւ, եկեք պարտավորվենք, որ մեր միասնականությամբ եւ բռունցքված կամքով այլեւս երբեք թույլ չենք տալում, որ մեր նկատմամբ որեւէ ցեռղասպանության փորձ ձեռնարկվի»,-ընդգծեց նա:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...