Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Երուսաղեմում Հայ եկեղեցին մեծ շուքով նշում է Սուրբ Ծնունդը (ուղիղ)

Երուսաղեմի Հայոց պատրիարքություն այսօր՝ հունվարի 18-ին, հատուկ միջոցառումներով նշում է Սուրբ Ծնունդը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը բոլոր տոները նշում է հին տոմարով՝ 13 օր տարբերությամբ։

Ինչպես Երուսաղեմից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության հոգեւորականները, Ժառանգավորաց վարժարանի սաները, Հորդանանի եւ Իսրայելի հայ սկաուտները հունվարի 18-ի առավոտյան երթով, Հայաստանի ու Արցախի դրոշներով քայլերթով շարժվել են դեպի Բեթղեհեմ՝ Սուրբ Ծննդյան տաճար։

ՀԵրուսաղեմի Հայոց պատրիարքի գլխավորությամբ թափորը մտել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան հրապարակ եւ այնուհետ Սուրբ Ծննդյան տաճար, որտեղ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ ուխտավորները ստացել են պատրիարքի օրհնությունը։

Այնուհետ Սուրբ Ծննդյան տաճարի հայկական հատվածում ժամը 14:00-ից սկսվելու են կրոնական միջոցառումները, որի ընթնացքում տեղի է ունենալու նաեւ Ճրագալույցի պատարագը։ Կեսգիշերին սպասվում է Պաղեստինի նախագահի այցը Սուրբ Ծննդյան տաճար։ Արդեն 02:00-ին սկսվելու է Սուրբ Ծնունդի պատարագը։ Միջոցառումները կշարունակվեն մինչեւ առավոտյան 07:00: