Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի խոսքերը խեղաթյուրել ցանկացող սորոսական շրջանակներն ամնեզիայով են տառապում

Հասմիկ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 
Ոնց հասկանում եմ սորոսական կայքերը, անգամ գործիչներ որոնք խորհրդրանից դուրս են, կոնկրետ հրահանգ են ստացել՝ երեկվա Ծառուկյանի հարցազրույցից հետո ինչ-որ ձև հակազդել, փորձել այլ շվաքի ներքո այն ներկայացնել: Պատճառները թերևս հասկանալի են, Ծառուկյանը ճիշտ թիրախներին էր խփում և շատ դիպուկ, փաստերով և ժամանակագրությամբ, ներկայացնում էր այն, ինչը ներկայիս ներքաղաքական դաշտի քննարկումների առաջնային պլանում է գտնվում: Բնականաբար դրանից հետո կրկին դրական արձագանքներ, կրկին ռեյտինգի աճող վեկտորով, ինչը ինչպես հասկացանք դուր չեկավ որոշ շրջանակների՝ հանձին սորոսական: Այդ հիմնադրամից սնուցվող գործիչների մասին բարոյախրատական տեքստեր շատ ենք լսել, բայց դե դրանք ամենավերջին ծախվածներն են, նյութական շահը վեր են դասում ամեն ինչից, անգամ պետականից: Ահա և փաստերի ստուգման հարթակ կոչվող կայքը՝ FIP.am մի նյութ էր պատրաստել, թե իբր Ծառուկյանի երեկվա արած հայտարարությունները 2015 թվականի և կոնկրետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խեղաթյուրված է: Լո՞ւրջ, այս կեխտոտ և ստահոդ հոդվածի համար ինչքա՞ն եք քերել պարոնայք: Այն նույն պարոնը, ով ժամանակին նույն Ծառուկյանի մոտ էր եկել և մոր հետ գումար էր մուրում՝ բարեգործական ծրագրի շրջանակներում: Դա դեռ հեչ, սրանց գրած հոդվածի մանիպուլացիոն և կեղծ լինելու հանգամանքը բացահայտենք:
Նախ նշենք, որ Ծառուկյանի խոսքերը իրականության մասին էին: Եթե լարենք հիշողություններս, ապա կվերհիշենք, թե Ծառուկյանն այդ օրերին ինչպիսի հստակ դիրքորոշմամբ էր հանդես գալիս այդ փոփոխությունների վերբերյալ, ինչի մասին խոսեց նաև երեկ: Այո պատերազմական վիճակում գտնվող պետության համար անթույլատրելի էր այդ գործընթացը: Դրանից հետո, երբ Ծառուկյանին միացան այլ քաղաքական ուժեր, նրանք ոչ թե իրենց տեսլականներով կամ առաջարկներով, այլև Ծառուկյանի նախանշած ճանապարհային քարտեզն իրագործելու գաղափարին միացան ըստ էության, այսինքն այդ պահին Ծառուկյանը միակն էր, ով կոնկրետ գործընթացի դեմ, կոնկրետ արտահայտվել և դիրքորոշում էր հայտնել: Այդ օրերի իշխանությունն էլ, հասկանալով, թե ինչ պատնեշ է գոյացել իրենց առաջ, մեկին առան, մեկին «պոնչո» արեցին, իսկ Ծառուկյանի նկատմամբ կոնկրետ քաղաքական տեռոր սկսեցին, ինչի արդյունքում 639 ԲՀԿ-ական մեկ գիշերվա մեջ ձերբակալվեց: Գիտակցելով արհարվիրքի լրջությունը և կանխելու համար հնարավոր արյունահեղությունը, ԲՀԿ առաջնորդը ծանրագույն որոշում կայացրեց փակել քաղաքական էջը, այդկերպ ամբողջ հարվածն իր վրա ընդունելով:
Եվ այսօր էլ, ԲՀԿ առաջնորդը ևս մեկ անգամ փաստեց, որ հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը՝ կապված սահմանադրական կարգի փոփոխման հետ և որքան էլ սորոսական լրատվականներն ու գործիչները փորձեն խեղել իրականությունը և նրա խոսքերը կասկածի տակ դնեն պարկեշտ , հասկացող և շնորհակալ մարդը չի կարող չգնահատել Ծառուկյանի այդ օրերի քայլը և պատահական չէ, որ հանրային հարգանքն ու վստահություն ցայսօր շարունակում է մեծանալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Սա է սորոսի բուն գործելաոճը, բայց դե սրանց «բլթոցներին» հակադարձելը ժամանակի անտեղի վատնում է, ով սրանց ճանաչում է գիտի, որ բանի տեղ պետք չէ դնել ուղղակի: