Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Իրավունք

Ինչ զենք է եղել, որն էր պահանջը, ինչ ցուցմունք է տվել և ովքեր են հարցաքննվել․ կապ ունի՞ միջադեպը Ռոբերտ Քոչարյանի հետ

«Փաստացի գործողություններն ընդունում է, որ ինքն է կատարել, բայց մեղադրանքը չի ընդունում, քանի որ համաձայն չէ իրավական որակումների հետ։ Խոսքն այն մասին է, որ 218 հոդվածում նշված՝ պատանդ վերցնել եզրույթն, ունի խրախուսողական նորմ, որը նախատեսված է մյուս հոդվածի 4-րդ մասով, այն է՝ եթե անձը կամովին ազատ է արձակում պատանդին և հրաժարվում է իր պահանջից, ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը այլ հանցակազմ չի պարունակում։ Արթուր Թորոսյանը գտնում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմը առաջիկա աշխատանքային օրերին բողոքարկելու է կալանքի որոշումը։ 
 
 
Հարցին՝ ի՞նչ է պատճառաբանել Արթուր Թորոսյանը շենք ներխուժելու հետ կապված, փաստաբանն ասաց, որ դրա վերաբերյալ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով՝ բովանդակությունն այս փուլում չի կարող հայտնել։ Փաստաբանի խոսքով՝ Թորոսյանը Քոչարյանի հետ հանդիպում չի պահանջել։ 
 
Անդրադառնալով տեղեկություններին, թե Արթուր Թորոսյանը եղել է Քոչարյանի աջակիցը, ինչպես նաև աշխատել է Քոչարյանի գրասենյակում և գնացել է «Էրեբունի պլազա» աշխատավարձ ուզելու՝ պաշտպանը նկատեց․ «Ժամանակին ինքը իր ֆեյսբուքյան էջում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է եղել, սակայն նշել է, որ երկար ժամանակ չի օգտագործել այն։ Ինչ վերաբերում է աշխատավարձ ուզելուն՝ նման բովանդակության ցուցմունք չի տվել։ Ինքը գրասենյակի տեղը չի հարցրել, իմացել է, որ այն գտնվում է «Էրեբունի պլազայի» տարածքում, բայց հստակ տեղը չի իմացել»,- նշեց նա։
 
Դիտարկմանը՝ այսինքն ուզում է ասել, որ միջադեպը կապ չի՞ ունեցել Քոչարյանի հետ՝ Աղաջանյանը նշեց, որ կապ ունեցել է Քոչարյանի գրասենյակի հետ․ «Արթուր Թորոսյանը ցանկացել է հանդիպել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, բայց նախկինում նրանցից ոչ ոքի հետ ծանոթ չի եղել և որևէ ձևով չի առնչվել»։ 
 
Պաշտպանը նշեց, որ գործի շրջանակում այլ անձինք ևս հարցաքննվել են, բայց ներկա փուլում, քանի որ նախաքննությունը շարունակվում է, պաշտպանական կողմին չի տրամադրվել այդ անձանց հարցաքննության արձանագրությունը։ Նաև հավելեց՝ այս պահին չեն կարող ներկայացնել հարցաքննված անձանց անունները։ 
 
Խոսելով զենքի մասին, որով Թորոսյանը ներխուժել էր շենք՝ փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալն այն ձեռք է բերել հունվարի  7-8-ը օրինական ճանապարհով՝ Երևանի որսորդական խանութներից մեկից․ «Ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, որի համար տրամադրել են»,- ասաց Աղաջանյանը։
 
Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազան» պատկանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այստեղ են գտնվում վերջինիս գրասենյակն ու նրան պատկանող լրատվականները։