Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Իրավունք

«Sut nikol» գործով «Իրավական ուղի» ՀԿ-ն դատարանում հաղթանակ գրանցեց

Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի ապրիլի 15-ին՝ առավոտյան ժամը 6․30-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ իրականացրել են քաղաքական ակցիա՝ Երևան քաղաքի փողոցների տարբեր հատվածներում «Sut nikol» գրառումներ կատարելով։ Քաղաքական ակցիայի նպատակը քաղաքացիների իրազեկումն էր առ այն, որ իշխանությունը կրող քաղաքական ուժը նախընտրական շրջանում տվել է քաղաքական սուտ խոստումներ։

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքական ակցիայի իրականացումը կանխվել է․ մասնակիցները բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին, որտեղ պահվել են 3 ժամ։ Արդյունքում ակցիայի մասնակիցների նկատմամբ կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172․2-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում՝ 20 000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

«Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ ևս քաղաքացիների կողմից փողոցում և այլ հասարակական վայրերում բազմիցս կատարվել են գրառումներ, այդ թվում՝ քաղաքական քննադատական բնույթի, սակայն տվյալներ առկա չեն եղել, որ նման գործողությունների նկատմամբ կիրառված լիներ վարչական միջամտություն։

Մասնավորապես պարզվել է, որ 2017-2019 թթ․ ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172․2-րդ հոդվածը կիրառվել է միայն 2018 թվականի երկրորդ կեսին հինգ անձի նկատմամբ։ Այսինքն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172․2-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետությունում սկսել է կիրառվել միայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Մինչ այդ նման ակցիաները պետության կողմից հանդուրժվել են։

2019 թվականի հուլիսի 12-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի կողմից կայացված վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումները անվավեր ճանաչելու պահանջով «Իրավական ուղի» ՀԿ-ն դիմել է դատարան՝ ստանձնելով ակցիայի մասնակիցներից Իշխան Խոսրովյանի և Վրեժ Սարգսյանի շահերի ներկայացումը վարչական և դատական մարմիններում։

Այսօր ՀՀ վարչական դատարանը բավարարեց «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Դավիթ Ավագյանի՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի 2019թ․-ի հունիսի 12-ի թիվ 028 որոշումը անվավեր ճանաչելու մասին պահանջը՝ ոչ իրավաչափ ճանաչելով նշված որոշումը։