Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԶՊՄԿ-ի համար ակնհայտ է, որ հանքարդյունաբերությունը, հակառակ տարածված միֆի, իրականում գիտահեն ճյուղ է. Արմեն ՍտեփանյանՓաշինյանական իշխանությունը նույնիսկ քրգործերն է փնթի կարում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքները վարույթ են ընդունվել. Արամ Վարդևանյան Հայաստանի երրորդ գյուղում մարդիկ ոչ մի բանով չեն զբաղվում, իշխանությունն ասում է` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կենսաթոշակները 50%- ով պետք է բարձրանան. «Հայաքվեն» ստորագրահավաք է նախաձեռնում. ասուլիսԵվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէՄոսկվայում տեղի է ունեցել Արևելագիտության ինստիտուտի ուսանողական ինտելեկտուալ մրցույթ Ուզել են Արշակ Սրբազանի գրպանը բան գցեն, հիշել են՝ սքեմը գրպան չունի. Հայկ Մամիջանյան Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Ֆասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքը Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանՍուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել լյարդի ցիռոզի առաջացման ռիսկը․ F&FՄհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձել Արտաքին քամիներ միշտ եղել են ու կան, բայց մենք կայուն 7 տոկոսանոց աճը ապահովել ենք. ՓաշինյանԲրյուսովի անվան համալսարանում միմյանց հարվածած 5 ուսանողուհիներից 2-ը հարազատ քույրեր են
Իրավունք

Փաստաբանների պալատի խորհրդի հայտարարությունը՝ ԱԺ կողմից սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, ի դեմս Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի,

2020 թվականի փետրվարի 6-ին ուսումնասիրելով մի խումբ պատգամավորների կող­մից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆ» վերնագրով նախագիծը (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություն), ինչպես նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրա­կան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահ­մանադրական օրենքում լրացումներ և փոփոխու­թյուններ կատարելու մասին» և «Սահմանա­դրական դատարանի մասին» սահմա­նադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նախագծերի փաթեթ), պարզել է`

1. Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող 213-րդ հոդվածը, որով նախատեսված է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի (այսուհետ՝ ՍԴ) նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: 

2. Նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում սահմանադրության փոփոխությունների նա­խագծի՝ Սահմանադրական դատարան նախապես ներկայացումը և Սահմանադրական դատա­րանի կողմից դրական եզրակացություն ստանալու, ինչպես նաև սահմանադրական փոփոխու­թյունները Հանրապետության նախագահին ուղարկելու պարտադիր պահանջները հանվում են:

Այդ կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտնում է հետևյալը՝

Իրավական պետության կայացման գործում իր առանցքային նշանակությունն ունի իրավունքի գերակայության ու իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, որոնք իրենց ամրագրումն են ստացել Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում: Իշխանության ճյուղերի հավասարակշռումը բացառապես իրականացվում է Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում, ընթացակարգերով և կառուցակարգերով, և որևէ այլ եղանակով այլ ճյուղի գործունեությանը միջամտելը հակասահմանադրական է և ապօրինի:

ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախա­ձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրա­կան արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորություն­ների դադարեցումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ:

Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների այսկերպ դադարեցումը կարող է կաթվածահար անել սահմանադրական արդարադատության իրականացմանը:

Ավելին, Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերին, որոնք սպառիչ թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, որոնց շարքում չի նախատեսվում ԱԺ-ի կողմից օրենք ընդունելով լիազորությունների դադարեցման հնարավորությունը:

Նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը և կարող է ոչ միայն հանգեցնել իրավական փակուղու, այլ նաև խրթին իրավական վեճ առաջացնել սահմանադրական մարմինների միջև, մի պարզ պատճառով, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելով, միևնույն է Սահմանադրական դատարանի դատավորների (նախկին անդամների) լիազորությունը չի դադարում նախ, քանի որ 213-րդ հոդվածն արդեն իրեն սպառել է կատարմամբ (անդամները շարունակում են պաշտոնավարել իրենց նախկին պաշտոնավարման ողջ ժամկետում), ինչպես նաև քանի որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների՝ ԱԺ կողմից դադարեցման լիազորություն Սահմանադրությամբ նախատեսված չէ, և չի էլ կարող նախատեսվել, քանի որ այն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին:

Նման իրավական վեճի միակ լուծողը համաձայն Սահմանադրության, հանդիսանում է Սահմանադրական դատարանը, և կրկին առաջանալու է վեճ, թե արդյո՞ք որ կազմով պետք է Սահմանադրական դատարանը որոշում ընդունի նշված հարցի առնչությամբ:

Այս նախաձեռնության հաջողումը (նախագծերի ընդունումը) կասկածի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախությունը, քանի որ Սահմանադրության մեկ այլ անցումային դրույթ նախատեսող 215-րդ հոդվածով նախատես­ված է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ընդհանուր իրավա­սության դատարանների բոլոր դատավորների պաշտոնավարման շարունակականությունը, որը ոչ մի կերպ ապահովագրված չէ ԱԺ կողմից հետագայում փոփոխության ենթարկելուց:

Սահմանադրության այս փոփոխությունն ինքնին խնդրահարույց է նաև այն պատճառով, որ փոփոխություն է նախատեսված Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող հոդվածում, որն իր առաքելությունն արդեն իսկ կատարել է և իրեն ամբողջությամբ սպառել է, և դրա փոփոխությունն ինքնին որևէ հետևանք չի կարող առաջացնել: Ի հավելումն նշվածի, զուտ տեխնիկական առումով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն հանրաքվեի միջոցով:

Ինչ վերաբերվում է նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, ապա նախագծերի այս փաթեթը հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատաս­խանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահման­ված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում, իսկ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով չի կարող վերացվել Սահմանադրությամբ ՍԴ-ին տրված լիազորությունը:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Վերոգրյալը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում՝

1.   Ազգային ժողովի պատգամավորներին՝ հետ կանգնել այն նախաձեռնությունից, որը կարող է ոտնահարել դատական իշխանության անկախությունը, իշխա­նությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության սկզբունք­ները:

2.  Հանրապետության նախագահին՝ իրականացնել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը:

Միևնույն ժամանակ Փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը և քաղաքական ուժերին, կենտրոնանալ դատաիրավական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու վրա, ներառյալ՝ վերացնել փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները, ապահովել ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը, դատարանների նկատմամբ վստահության հետագա բարձրացումը, դատավորների և դատական գործընթացների մասնակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, իրավապահ համակարգի խորքային բարեփոխումները, բավականին երկար ժամանակ արդեն իսկ քննարկվող նախագծերի վերջնականացումը և ընդունումը, կիրարկել Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների կատարման մոնիտորինգի արդյունավետ համակարգը և այլն:

Փաստաբանների պալատն իր պատրաստակամությունն է հայտնում նշված իրական բարեփոխումների իրականացման հարցում սերտ համագործակցել պետական մարմինների հետ տարբեր ձևաչափերով, դուրս հանել առօրյա գործունեության շրջանակներում առաջ եկող խնդիրները և ձգտել դրանց լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն արժեք հանդիսացող Մարդու՝ իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը: