Արցախում 2019 թվականին ծնվել է 1994 երեխա
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2019 թվականի ընթացքում ծնվել է 1994 երեխա, որոնցից 1015-ը տղաներ են, 979-ը՝աղջիկներ:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 1698 երեխա:Շրջաններից՝ առավելագույն ծնունդները գրանցվել է Մարտակերտում՝159 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 88, Հադրութում՝ 36, Շահումյանում՝ 9 և Քաշաթաղում՝ 4:
Հարկ է նշել, որ Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 81 նորածին:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմել է 2073 երեխա, որոնցից 1058-ը՝տղաներ են, 1015-ը՝ աղջիկներ: Ընդհանուր ծնունդներից 31-ը զույգեր են:
ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում պետական ու բարեգործական միջոցներով բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման և սարքավորումների արդիականացման ուղղությամբ: 2019 թվականին բարեգործական հիմունքներով վերանորոգվել ու բժշկական ժամանակակից սարքավորումներով համալրվել է Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքը։Պետական միջոցներով վերանորոգվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական բլոկը, հետծննդաբերական հիվանդասենյակները, նորածնային բաժանմունքը և համալրվել համապատասխան գույքով։ 2019 թվականի դեկտեմբեր ամսին շահագործման է հանձնվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նորակառույց շենքը, որտեղ գործում է բժշկական ժամանակակից սարքավորումներով հագեցած ծննդաբերական բաժանմունք:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...