Մեկ օրում շմոլ գազից 14 քաղաքացի է թունավորվել. Նրանցից 5-ն անչափահասներ են
Փետրվարի 7-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի եւ գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետեւանքով:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Փետրվարի 7-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 քաղաքացի։
Պարզվել է, որ ընտանիքի անդամները թունավորվել են ժամը 21-ի սահմաններում, Ներքին Գետաշեն գյուղի իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Փետրվարի 7-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 3 քաղաքացի։
Պարզել է, որ քաղաքացիները Սարյան փողոցում գտնվող իրենց տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության են տեղափոխվել, երբ գազի կաթսայի անսարքության պատճառով արտազատված շմոլ գազից վատացել է նրանց ինքնազգացողությունը։
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...