Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար 20.000, իսկ լուսարձակները չմիացնելու համար 5000 դրամ տուգանք կսահմանվի

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հեղինակած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Նախագիծը սահմանում է՝ դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը վարորդների համար պարտադիր է ձմեռային անվադողերով և «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում երթևեկելը: 

Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար նախատեսվում է 20 հազար, իսկ մեքենան առանց «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում վարելու համար՝ 5000 դրամ տուգանք: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք օրենքի նախագծի հեղինակ ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հետ:

- Ինչու որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, առաջարկի հիմքում փաստական ինչ տվյալներ և ուսումնասիրություններ են:

-Մեր տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության նորմերը ցածր շեմի վրա են: Տվյալները ցույց են տալիս, որ ձմեռային ամիսներին վթարների թիվը կտրուկ աճում է: Ուսումնասիրեցինք տարբեր երկրների փորձը՝ հասկանալու՝ ինչպես են ապահովում եղանակով պայմանավորված վթարների նվազագույն շեմը: Ուսումնասիրելիս հասկացանք, որ երկու կարևոր կարգավորում չունենք մեր երկրում, մեկը վերաբերում էր ձմեռային անվադողերով երթևեկելուն, մյուսը՝ լուսարձակները միացրած երթևեկելուն: Լուսարձակը միջազգային ստանդարտներով համար մեկ զգուշացնող ու անվտանգություն ապահովող նորմն է, որով  եռակի- քառակի անգամ բարելավվում է տեսանելիությունը և տարածքի, և մեքենայի՝ հետիոտնի համար: Հետիոտնը լույսից լարվում է, կենտրոնանում: ԵԱՏՄ երկրների, եվրոպական երկրների մեծ մասը օգտագործում են լուսային լապտերները որպես պարտադիր սկզբունք: Ավտոմեքենա արտադրող ընկերությունները նույնպես գնացել են անվտանգությանը հետևելու սկզբունքով, արտադրվող մեքենաների լուսարձակները միանում են, երբ մեքենան գործի ես գցում, այսինքն լուսարձակ միացնելու խնդիրը մարդու վրա չի դրված, այն միանում է ավտոմատ:

- Օրենքի նախագծով ինչ է սահմանվում հայ վարորդի համար: 

-Տեսեք՝ երկրներ կան, որոնք օրենքով կարգավորում են՝ մեքենայի լուսարձակները պետք է միացված լինեն միշտ, երբ մեքենան ընթացքի մեջ է, մենք այս նախագծով առաջարկում ենք գոնե չորս ամիս, եղանակով պայմանավորված, պարտադիր դարձնել լուսարձակները միացնելը, և այդ ամիսներին ձմեռային անվադողերով երթևեկելը: Ժամկետում  տեսանելիության և ճանապարհային խնդիրներ առաջացնող ամիսներն են՝ Դեկտեմբերի 1-ից- Մարտի 31-ը: Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք, և մեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանության տարածք: Նույնը լուսային լապտերների մասով, տվյալ ամիսներին երթևեկելիս պարտադիր նորմ է դառնալու լուսային լապտերները միացնելը, այս օրենքի խախտման դեպքում նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամ: Լուսարձակների ու անվադողերի այս հարցը օրենքով կարգավորված չէ մեզ մոտ, ամեն տարի կառավարութունն ու ՏԻՄ-երը հորդորում են մեքենան վարել ձմեռային անվադողերով և լուսարձակները միացրած, բայց քանի որ չկա օրենք, չի էլ վերահսկվում: Եթե այս նախագծի արդյունքը նկատելիորեն արդյունավետ լինի, ես նորից հանդես եմ գալու ժամկետները երկարաձգելու նախաձեռնությամբ: 

-Կառավարության կողմից առաջարկ եղավ տարանջատել տուգանքի չափը և ավելի բարձր տուգանք սահմանել հանրային երթուղիների և տաքսիների համար: Դուք դեմ էիք, կարծես թե, այնուամենայնիվ, նախագծի մեջ այս մասով փոփոխություն նախատեսո՞ւմ եք:

-Ես այդ հին բաժանարար սկզբունքին ամբողջությամբ դեմ եմ: Ոլորտը մի քանի մասի բաժանելով արդյունք չենք ստանա, որովհետև պետավտոտեսուչը այդ պահին չի կարողանա հիմնավորել մեքենան տաքսի է, թե՝ ոչ, այդ պահին իր ընտանիքին է տեղափոխում, թե օրինակ՝ ծառայություն է մատուցում: Այսօր «Յանդեքս», «ՋիՋի» և այլ ծառայություններ կան, որոնց մեքենաներն արտաքին տեսքից տաքսի չեն հիշեցնում ամենևին: 200.000 տաքսու ծառայություն մատուցողներից 5 տոկոսն են գրանցված, ինչու այդ 5 տոկոսը տուժի, մյուսները, նույն գործն անելով, արտոնյալ կարգավիճակ ստանան: Կառավարությունն առաջարկում է հանրային երթուղիներն ու տաքսիները տուգանել 25.000 դրամ, իսկ ոչ հանրային ծառայություն մատուցող վարորդներին՝ 15000 դրամ: Դեմ եմ այս սկզբունքին, և փոփոխություն այս մասով չի լինի նախագծում, 20.000 կմնա ընդհանուր շեմ:

- Անվադողերի ո՞ր տեսակն եք նախատեսում պարտադիր դարձնել այդ ամիսներին:

-Անվադողերը տարբերակելու միջազգային կարգ կա, աշխարհում 5 տեսակի անվադողեր են հայտնի՝  ձմեռ, մայրուղի, արագընթաց, ունիվերսալ, ունիվերսալ արագընթաց: Այս 5 նորմից ես կողմ եմ «ձմեռ» տարբերակին, որի վրա փաթիլի նշան կա, կարծում եմ՝ սա ամենաապահովն է, նախագծում էլ հենց այդ տեսակն եմ նշել: 

-«Իմ քայլը» պատգամավոր Արեն Մկրտչյանը պնդեց, որ այս նախագիծը սոցիալական բեռ է դառնում քաղաքացիների համար, ի՞նչ կարծիքի եք այս մասին:

-Այդ բեռը անվտանգ երթևեկություն ունենալու համար ոչինչ է, նժարին մարդկային կյանքն է դրված: Ես վստահ եմ՝ քաղաքացիների մեծ մասը դրական է արձագանքելու: Մեկ տարի հետո մենք կտեսնենք նախագծի արդյունավետությունն ու վթարների թվի նվազումը:

-Նախագիծը հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց, փոփոխություններից ու լրացումներից հետո, հավանաբար կընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, իսկ օրենքն ընդունելու դեպքում, այն ե՞րբ կմտնի ուժի մեջ:

-Նախագիծը քննարկման փուլում է, այո, վիճակագրություններ ու տվյալներ կան, որոնցով պետք է լրացնել ու հագեցնել այն, որից հետո, ես էլ եմ վստահ՝ կընդունվի երկրորդ ընթերցմամբ: ԱԺ լիագումար նիստում ընդունվելուց հետո՝ օրենքն ուժի մեջ կմտնի և կկիրառվի այս տարի Դեկտեմբերի 1-ից: