Հայաստանը լավատես երկրների շարքում 5-րդն է
Հայաստանի Հանրապետությունը, անցկացված հարցումների համաձայն, աշխարհի լավատես երկրների շարքում 5-րդն է: Այս մասին փետրվարի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ փոխտնօրեն Գայանե Դաջունցը, ներկայացնելով իրենց կողմից իրականացված հարցումների համադրությունը աշխարհի 46 երկրում իրականացված նույն հարցման պատասխանների հետ:
«Հարցը հետևյալն էր` ի՞նչ եք կարծում 2020թ. կլինի ավելի լավը, կլինի ավելի վատը, թե կմնա նույնը, ինչպես 2019թ.-ն էր: Հարցվածների 62%-ը նշել է, որ կլինի ավելի լավը, 7%-ը նշել է, որ կլինի ավելի վատը, 25%-ը նշել է, որ կմնա նույնը, ինչպես 2019-ն էր, իսկ 6%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին: Լավատեսների տոկոսից հանվել է հոռետեսների տոկոսը, և լավատեսության ինդեքսը կազմել է 55. այս ցուցանիշով Հայաստանը օպտիմիստ երկրների հնգյակում է»,- ասաց Դաջունցը:
ՀՀ-ում ընտրանքի քանակը կազմել է 1517, հարցումներն իրականացվել են և՛ Երևանում, և՛ մարզերում՝ մարզկենտրոններ, գյուղեր
Լավատես երկրների շարքում առաջինը Պերուն է, երկրորդը` Ալբանիան, երրորդը` Նիգերիան, չորրորդը` Ղազախստանը: Հոռետես երկրների թոփ հնգյակում են Լիբանանը, Հոնկոնգը, Հորդանանը, Իտալիան, Բոսնիա և Հերցեգովինան:
Հետազոտությունն աշխարհի 46 երկրում իրականացնում է «GALLUP International association»-ը՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով, և կազմում հույսի ու լավատեսության ինդեքսը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...