Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Իրավունք

Մոտ 19 մլն դրամի առերեւույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցում. մանրամասներ են հայտնի

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել «Երեւանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված աուդիտի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա: 

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ աուդիտի արդյունքների՝ չնայած նշված ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքային միավորի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային հիմունքներով իրականացնում է հավաքարարի պարտականություններ, որի դիմաց հավաքարարներին մոտ 2մլն դրամի չափով ավել գումարներ են վճարվել:

Պարզվել է նաեւ, որ չնայած դպրոցում ուսումնական տարին ավարտվել է 2018թ. մայիսի 26-ին, սակայն ըստ ներկայացված ճաշացանկերի եւ հաշվառման փաստաթղթերի՝ երեխաներին սնունդ է հատկացվել նաեւ մայիսի 29-ից մինչեւ հունիսի 28-ը ներառյալ՝ օրը երկու անգամ, այդ թվում նաեւ կիրակի օրերին, ինչի մասով կատարվել է սննդի հավելագրում մոտ 885 հազար ՀՀ դրամի չափով:

Մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ ուսումնական տարվա ավարտից հետո, մայիսի 27-ից հունիսի 30-ը ներառյալ, սննդի ծախսագրում չի իրականացվել: Սակայն սնունդ չստանալու կապակցությամբ երեխաների ծնողների կողմից բողոք կամ դժգոհություն չի եղել: Ընդհանուր առմամբ 2018-2019թթ. սննդի հավելագրումը կազմել է 1.6 մլն ՀՀ դրամ:

Աուդիտորական խումբը ՊՈԱԿ-ի տնօրենի փոփոխությամբ պայմանավորված՝ իրականացվել է 2018թ. եւ 2019թ. կամայական օրերի սննդի ծախսագրման համադրություն, ինչ արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում բոլոր օրերի համար ծախսագրվել է կրկնակի ավել սնունդ: «ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալի» վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. հրամանի խախտման արդյունքում հավելագրված սննդի արժեքը կազմում է 15.337.038 ՀՀ դրամ:

Այսպիսով, ուսումնասիրությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երեւանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՊՈԱԿ-ի հաստիքացուցակով սահմանված առավելագույնը 6 հավաքարար ունենալու պահանջը, 2018-2019թթ. պայմանագրային հիմունքներով աշխատանքի են ընդունել եւս 7 հավաքարարի: Ինչպես նաեւ՝ 2018-2019թթ. կազմել են իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր՝ ճաշացանկեր, երեխաների հաշվառման փաստաթղթեր, եւ խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 06.06.2014թ. հրամանով սահմանված «ՈՒսումնական հաստատություններում սովորողների համար նախատեսված մեկ չափաբաժնի օրինակելի ծավալը»՝ իրականացրել են առանձնապես խոշոր չափերի պետական միջոցների առերեւույթ հափշտակություններ:

Բացի այդ, աուդիտի եւ ուսոմնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ին հատկացված հողամասը՝ համաձայն անշարժ գույքի գրանցման վկայականի՝ կազմել է 13172 քմ, շենքը՝ 4111 քմ: Մինչդեռ Երեւանի քաղաքապետի 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ի հողամասի սահմանների ճշգրտման արդյունքում նոր հատակագծում, առանց հիմքի, դուրս է մնացել 350.846.400 ՀՀ դրամ շուկայական արժեքով 3692 քմ հողատարածք, որի նկատմամբ 2012-2017թթ. ընթացքում 4 անգամ իրականացվել է իրավունքների պետական գրանցում:

Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ուսումնասիրության շրջանակներում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշների առերեւույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ եւ անհրաժեշտ է նշված հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 314-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: