Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ԵՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը պարգևատրել է լավագույն ուսանողներին

2020 թվականի փետրվարի 14-ին Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղ էր այցելել մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը:
 
Միջոցառմանը մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղի դասախոսներ և ուսանողներ:
 
Այս անգամ այցի նպատակն էր մրցանակ շնորհել 2019 թվականի 3 լավագույն ուսանողներին ` Աննա Բարսեղյանին, Աննա Ասրյանին և Տաթևիկ Մելքոնյանին: Վերջինները «Թովմասյան» հիմնադրամի անվանական կրթաթոշակ`1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար են ստացել՝ տարեկան ուսման վարձի չափով:
 
Այցի ընթացքում կազմակերպվել է հանդիպում մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ: Արտակ Թովմասյանը պատմել է all.me թվային պլատֆորմի հաջողությունների, գլոբալ մակարդակով՝ ծրագրի եզակիության և հեղափոխականության մասին: Ներկաները նաև հարցեր են հղել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից միտումների, գլոբալ տեխնոլոգիական գործընթացներում Հայաստանի ներգրավվածության աստիճանի, օրենսդրական և իրավական դաշտի, ինչպես նաև նոր all.me թվային պլատֆորմի օգտագործման առավելությունների վերաբերյալ:
 
Արտակ Թովմասյանը այցելեց նաև մասնաճյուղում վերջերս բացված վիրտուալ իրականության լաբորատորիա, որտեղ ծանոթացել է արդեն մեկնարկած նախագծերին: Իրենց գաղափարները ներկայացրած ուսանողներին ուշադիր լսելուց հետո, Թովմասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց՝ հնչեցրած գաղափարների հաջող իրականացման համար:
 
Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը շնորհակալություն հայտնեց «Թովմասյան» հիմնադրամին, ի դեմս նախագահին՝ մասնաճյուղի ուսանողներին ցուցաբերած համակողմանի աջակցության համար: Արտակ Թովմասյանին հանձնվեց նաև շնորհակալագիր և հուշանվեր՝ «Համալսարանին նվիրվածության համար»:
 
All.me- ն թվային հարթակ է, որը հիմնված է օգտատերերին խրախուսելու և պարգևատրելու եզակի մեթոդի վրա: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իռլանդիայի Դուբլին քաղաքում, մյուս յոթ գրասենյակները՝ ողջ աշխարհով մեկ, այդ թվում, նաև Երևանում:
 
All.me էկոհամակարգը բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից. MeNetwork-ը all.me-ի սոցիալական ցանցն է, որը պարգևատրում է ակտիվ օգտատերերին և վերջիններիս հետ կիսում է գովազդից ստացած եկամուտների մինչև 50 տոկոսը:
 
MeMarket-ը ինտեգրված առևտրային հարթակ է, որը թույլ է տալիս օգտվողներին կատարել գնումներ և վաճառք՝ անմիջապես պլատֆորմից, իսկ mePay- ը վճարային ծառայություն է, որը թույլ է տալիս օգտվողներին կատարել ամենօրյա վճարումները ինչպես պլատֆորմի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ վճարային քարտերի միջոցով:
 
All.me էկոհամակարգում առկա է նաև սեփական թվային արժույթը՝ ME Token-ը, որը ծառայում է որպես պլատֆորմի թվային ակտիվ և վաճառվում է բորսաներում: Պլատֆորմի նպատակն է` ME-ն դարձնել առօրյա կյանքի կարևոր և բաղկացուցիչ մաս, ինչպես նաև՝ պարզեցնել առօրյա գործարքների գործընթացը: