Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է: Մասնավորապես, եթե 2018թ. մարզում 19 անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 27 դեպք, ապա 2019թ.՝ 27 անչափահասների կողմից կատարվել է 34 հանցագործություն: Այսինքն առերեւույթ հանցագործություն կատարած անչափահասների թիվն ավելացել է 42%-ով, իսկ հանցագործության դեպքերը՝ 26%-ով:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանցանք կատարած 27 անչափահասներից 12-ը սովորում են հանրակրթական դպրոցներում: Ընդ որում՝ վերջիններիցս 5-ի կողմից 6 դրվագ հանցագործությունները կատարվել են դպրոցների տարածքում: Ավելին՝ այդ հանցագործություններից երեքը կատարվել են դասապրոցեսի ընթացքում, մեկը՝ դանակի գործադրմամբ։

Ըստ ծանրության աստիճանի՝ արձանագրված 34 հանցագործության  դեպքերից 22-ը եղել է ոչ մեծ ծանրության, 8-ը միջին ծանրության, 3-ը ծանր եւ 1-ը առանձնապես ծանր հանցագործություններ։ Ընդ որում՝ 2018թ. առանձնապես ծանր հանցագործություն չէր գրանցվել: Նշված դեպքերով 6 քրեական գործ 9 անձի նկատմամբ՝ 12 դրվագ հանցագործության դեպքով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 26 դեպքով նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է ոչ արդարացման հիմքով:

Վիճակագրությունը փաստում է, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի տարեց տարի արձանագրվող աճին զուգահեռ նվազման միտումով փոխվում է հանցավոր արարքներ կատարող անչափահասների տարիքային շեմը, ինչին հակառակ՝ հանցագործությունների ծանրության աստիճանը փոխվում է առավել ծանրության ուղղությամբ:  Առավել վտանգավորն  այն է, որ ըստ քրեական գործի նյութերի՝ հանցավոր արարքներ կատարման արմատներում քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերն ու մտածողությունն է։

Մարզի դատախազութունում կատարված վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ մազում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակն աճում է անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքների աշխատակիցների կողմից հանցագործությունների նախականխման եւ կանխման  գործառույթների ոչ պատշաճ իրականացման, դպրոցներում դասապրոցեսի ընթացքում շրջայցեր չկատարվելու, նշված բաժանմումնքների եւ դպրոցների միջեւ փոխգործակցության ցածր մակարդակի ֆոնին։ Աճին նպաստել է նաեւ անչափահասների կրթության, դաստիարակության եւ վարքի նկատմամբ դպրոցների ղեկավար կազմի, մանկավարժական կոլեկտիվների եւ Արարատի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ոչ բավարար հսկողությունը եւ դպրոցում աշակերտների ազատ ժամանակի ոչ ճիշտ կազմակերպումն օգտագործումը: Բացի այդ՝  էական նշանակություն ունի նաեւ արդեն իսկ հանցանք կատարած անչափահասների կյանքի, դաստիարակության պայմանների, ընդհանուր զարգացման, կրթական մակարդակի, դրսեւորած ուսման առաջադիմության եւ վարքի, ուսումնական հաստատությունում եւ դրանից դուրս անչափահասին շրջապատող սոցիալական միջավայրի եւ այդ միջավայրում վերջինիս դերի, այսինքն՝ հանցանքի կատարմանը նպաստող պատճառների եւ պայմանների պարզման ուղղությամբ անբավարար աշխատանքի իրականացումը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակից բխող հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ՀՀ Արարատի մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ Արարատի մարզպետ Գ․ Սարգսյանին, ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Ն․ Դուրյանին, ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա․ Գրիգորյանին եւ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի տեղակալ Ա․ Մաթեւոսյանին:

Առաջարկվել է յուրաքանչյուր գերատեսչության իրավասությունների սահմաններում ձեռնարկել միջոցներ մարզի տարածքում անչափահասների հանցավորության վիճակի հետագա վատթարացումը կանխելու, առավել ռիսկային անչափահասների վարքագծի նկատմամբ իրավասու մարմինների, ուսումնական հաստատությունների վերահսկողությունն ուժեղացնելու, նրանց առօրյայի կազմակերպման, նշված պետական օղակների միջեւ գործակցության առարկայական մեխանիզմներ գործադրելու, ինչպես նաեւ այլ գործողություններ իրականացնելու ուղղությամբ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով դրանց արդյունքների մասին տեղեկացնել մարզի դատախազությանը: