Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ ՔՊ-ի հետ համագործակցության ոչ մի եզր այլևս չունենք. Վստահ եմ՝ մենք հաջորդ խորհրդարանում հաստատ լինելու ենք. Էդմոն ՄարուքյանՄեր երկրում՝ հազարավոր մարդիկ կանգնած են այս խնդրի առաջ․ Նարեկ ԿարապետյանԵՄ-ում չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ռուսաստանը մշակում է նոր հիպերձայնային զենք, հայտնել են Գլխավոր շտաբում Amazon-ը դարձել է ԱՄՆ ամենամեծ ընկերությունը տարեկան հասույթի գծով՝ առաջ անցնելով Walmart-իցԱջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՄակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Versace-ն ներկայացնում է Pivot պայուսակը. 3,300 դոլար արժողությամբ դասական պայուսակի նոր մեկնաբանությունըՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ
Հասարակություն

Դպրոցի բակում շները երեխաների վրա են հարձակվել․ ահազանգ (լուսանկար)

Ֆեյսբուքյան օգտատերերից Մարինե Օհանջանյանը գրել է.

«Քանի որ իմ ու շատ ծնողների բողոքներից հետո այդքան էլ լուրջ չեն վերաբերվել հարցին, ավելի ճիշտ չեն պատկերացնում, թե ինչ ահավոր սարսափելի դեպքերի մասին է խոսքը, որոշեցի նորից գրել ու նորից բարձրացնել այս հարցը։ Ճի՛շտ է, ինչ-որ չափով մեր բակի շները քչացել են, բայց կոնկրետ հենց 174 և 176 դպրոցների դիմաց գտնվող դաշտում առավոտները էլի բավականին շատ շներ են երեխաներին դիմավորում։ Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ, հետաքրքիր է, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը (նկար 2, հունվարի 24-ի դեպք), կամ 9 տարեկան այս տղա երեխան, որը 1 ամսից ավել է դեռ չի ապաքինվել (նկար 1,հունվարի 14-ի դեպք):

Սրանք հենց նույն շներն են, որոնք և հարձակվել էին իմ աղջկա վրա (բարեբախտաբար միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել): Խնդրում եմ՝ լուծեք այս հարցը, ազատեք այս տարածքը շներից (խոսքը Շերամի 99,101,108 բակերի, Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է), պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։ Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին, թույլ մի տվեք էլի անմեղ երեխաներ տուժեն, հուսով եմ՝ պատկերացնում եք հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները»,-գրել է նա։