Հայտնի են ներբեռնման համար վտանգավոր հավելվածները. դրանց թվում է GetContact-ը
Group-IB համակարգչային քրեագիտության լաբորատորիայի տեղակալ Սերգեյ Նիկիտինը սմարթֆոնների սեփականատերերին խորհուրդներ է տվել` ինչպես պաշտպանվել լրտեսումից եւ գաղտնալսումից, փոխանցում է Lenta-ն:
Նա թվարկել է այն հավելվածները, որոնք կարող են վտանգավոր լինել ներբեռնման համար: Մասնավորապես, Նիկիտինի խոսքով, չարժե հավելվածներ տեղադրել, որոնք օգտվողի զանգերի ցանկի մուտք են ստանում, սակայն այդ մասին չեն ազդարարում: Որպես օրինակ` նա նշեց GetContact հավելվածը: «Սրանք ծրագրեր են, որոնք արգելափակում են սպամ զանգերը: Պատրաստված են հայտնի ընկերությունների կողմից, սակայն ստանում են տվյալները մուտքային զանգերի վերաբերյալ: Բնականաբար հայտարարում են, որ տվյալները ոչ ոքի չեն փոխանցում, բայց իրենց սերվերներում այդ տվյալները հայտնվում են»,- պատմել է Նիկիտինը: Նա պարզաբանել է, որ չարժե նաեւ համակարգչի հեռակառավարվող ծրագիրը տեղադրել սմարթֆոնում: Անվտանգության փորձագետը շեշտել է, որ հաքերները հաճախ օգտագործում են դրանք օգտատերերի բանկային տվյալները ստանալու եւ նրաց հաշիվներից գումար գողանալու համար:
Նիկիտինը նաեւ խորհուրդ է տվել երբեք չօգտագործել երեխաների վերահսկման համար նախատեսված հավելվածները: «Դա կարող է օգտագործվել ձեր երեխաներին հետապնդելու եւ առևանգելու համար», - պարզաբանել է մասնագետը:
Կիբերանվտանգության փորձագետը շեշտել է, որ Android-ում արժե ծրագրեր ներբեռնել միայն Google Play-ի պաշտոնական խանութից: Այն նույնպես սուրբ չէ, բայց, միևնույն է, դա ավելի լավ է, քան` ոչինչը: Երբ չստուգված աղբյուրներից ծրագրեր եք ներբեռնում, դրանցում կարող է ցանկացած բան լինել»,- եզրափակել է Նիկիտինը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...