«Ես ջերմությամբ եմ հիշում մեր զրույցները». Արմեն Սարգսյանը ցավակցել է Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Խոր ցավ ապրեցի՝ իմանալով տաղանդավոր արվեստագետ, դերասան և ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մահվան մասին։
Հայրենադարձվելով Հայաստան՝ Մանարյանը շարունակեց Թեհրանում հայտնի դերասան ծնողների ավանդույթը, դարձավ տաղանդավոր արվեստագետ¬ների մի մեծ ընտանիքի նահապետը։
Երվանդ Մանարյանի գործունեությունը հագեցած մի թատերաշրջան էր, որը, ցավոք, ընդհատվեց։ Կյանքի իններորդ տասնամյակում էլ նա շարունակում էր ծրագրեր կազմել ու հավատարիմ մնալ ստեղծագործ մտածողությանը։
Երվանդ Մանարյանն իրապես ժողովրդական արտիստ էր, նա սիրելի և ընկալելի էր թե մեծերի, թե մանուկների կողմից: Նրա ստեղծած տպավորիչ կերպարները և թևավոր դարձած խոսքերը միշտ կմնան ժողովրդի հիշողության մեջ։
Ես ջերմությամբ եմ հիշում մեր զրույցները, որոնք իմաստության ու մարդկայնության չկրկնվող դասեր էին։
Խորապես ցավակցում եմ անվանի արտիստի ընտանիքին, հարազատ¬ներին, նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի