Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

EcoProd-ի աղացած մսի մեջ կենդանու մարմնի մա՞ս է եղել (լուսանկար)

Ֆեյսբուքյան խմբերից մեկում օգտատերերից մեկն ահազանգել է՝ EcoProd ապրանքանիշից գնված աղացած մսի մեջ տարօրինակ մաս է հայտնաբերել, որն, ըստ քաղաքացու, կենդանու մարմնի մաս է:

«Շատ-շատ տհաճ է, գիտեմ, մեղմ ասած` հակահիգենիկ, բայց ստիպված եմ հրապարակել EcoProd ապրանքանիշից գնված աղացած մսի միջից հայտնաբերած, հավանաբար, կենդանու մարմնի մասեր: Նույն ֆիրմայի հետ կապված սա երկրորդ դեպքն է: Զանգահարել եմ սննդամթերքի անվտանգության տեսչություն. միանգամից արձագանքեցին: Արդեն զբաղվում են էս հարցով:

Նաև խոսել եմ երևի տնօրենի հետ, որովհետև չցանկացավ նշել ինքնությունը: Տարօրինակն այն է, որ ասաց` նման դեպք էլի է եղել անցած տարի ու պարզել են, որ կովի կաշի է, որը լավ չեն քերթել: Դա ասում էր, որպեսզի ինձ հանգստացնի, քանի որ ես ասացի, թե կարծում եմ՝ առնետի մարմնի մաս է: Չգիտեմ` էտ ի՞նչ սփոփանք պետքա լիներ»,- գրել է քաղաքացին:

ԼՈՒՐԵՐ.com-ը ՍԱՏՄ-ից հետաքրքրվեց՝ արդյոք ուսումնասիրություն արվե՞լ է և ի՞նչ է պարզվել։ Մեր հարցին ի պատասխան՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց, որ իրենք ևս ստացել են ահազանգն ու ընթացք են տվել. «Երբ արդյունքները պատրաստ լինեն կհրապարակենք»,- ասաց նա։