Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Երևանում տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի ավտոմեքենայի և կողաշրջվել

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15։30-ի սահմաններում «ԳԱԶ 53» մակնիշի 95 VP 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտա-Մյասնիկյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սալիկապատ հատվածին և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, որն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, քաղաքացիների օգնությամբ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան շահագործվում է որպես քարշակ, որի վրա բարձված է եղել տրակտոր, և մինչ սալիկապատ բետոնե հատվածին բախվելը, բախվել է 3 այլ տրանսպորտայիյն միջոցի: