Խայամի քառյակների առեղծվածը. Ի՞նչ են նշանակում «սիրելին» ու «գինին»
Մենք գիտենք, որ...
Օմար Խայամը մուսուլմանական աշխարհի դասական բանաստեղծ է, ունի ավելի քան 5000 ռուբայի՝ քառյակ, նաև բազմաթիվ ստեղծագործություններ է ձոնել իր սիրուհիներին և գինուն:
Իրականում այդպես չէ:
Ճիշտ է՝ Խայամը քառյակներ է գրել, բայց համարել նրան մուսուլմանական պոեզիայի դասական՝ չի կարելի: Դասականներ կարելի է համարել Ֆիրդուսուն, Հաֆիզին, Նիզամիին, Սաադին և այլն, բայց ոչ Խայամին: Պարզվում է, որ Օմար Խայամը հանրահայտ է միայն եվրոպական մշակույթում: Բանն այն է, որ 1859 թվականին Էդվարդ Ֆիցջերալդի թարգմանությամբ լույս է տեսել «Ռուբայիներ» գիրքը, որտեղ գրքի կազմողն ոչ այնքան թարգմանիչ է, այլ հեղինակ: Ընդ որում՝ երբեմն ավելի, քան թե Օմար Խայամն ինքը (քառյակներում առկա են բազմաթիվ անհամապատասխանություններ բնօրինակի հետ): Օմար Խայամը իր հայրենիքում շատ ավելի հայտնի է որպես մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա, քան թե բանաստեղծ: Ճշգրիտ հայտնի չէ անգամ, թե նրան ներկայումս վերագրվող 400 քառյակից որոնք են հաստատապես իրենը։ Այստեղ անգամ խոսք չկա այն մասին, որ նա ունի 5000 ռուբայի: Բանն այն է, որ Խայամը իր կենդանության օրոք չի հրատարակվել, նրա առաջին գիրքը հրատարակվել է նրա մահից 500 տարի անց: Ռուբայիները ժողովրդական բանահյուսության մեջ էին պահպանվել՝ փոխանցվելով սերնդեսերունդ, և ցանկացած նոր ռուբայի վերագրվել է նրան, քանի որ բանաստեղծները վախենում էին հանդես գալ իրենց անունից և դժգոհել իշխանություններից: Անգամ քառյակներ կան, որոնք ակնհայտորեն գրված են կնոջ կողմից: Ղիյասադդին Աբուլ Ֆաթհ իբն Իբրահիմ ալ Խայամ Նիշապուրին, նույն ինքը՝ Օմար Խայամը, ծնվել է 1048 թվականին Պարսկաստանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաքում և հանդիսանում է պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Համաձայն անվան Խայամ մասնիկի, որը նշանակում է վրանագործ, կարելի է ենթադրություններ կատարել նրա հոր մասնագիտության վերաբերյալ։ Հայտնի է նաև, որ ունեցել է կրտսեր քույր՝ Աիշա անունով։ 8 տարեկանում նա արդեն գիտեր Ղուրանը, 12 տարեկանում դառնում է Նիշապուրի մադրասի աշակերտ։ Գերազանց ավարտելով ուսումը՝ ստանում է բժշկի մասնագիտություն, ինչը, սակայն, նրան չէր հետաքրքրում, և նա սկսում է ուսումնասիրել մաթեմատիկան, մասնավորապես՝ անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսների աշխատությունները։ Ծնողների մահվանից հետո 16 տարեկանում Խայամը վաճառում է հայրական տունն ու արհեստանոցը և տեղափոխվում է Սամարղանդ, որտեղ սկսում է աշակերտել տեղի մադրասեում: Հետագայում տեղափոխվելով Իսպահան՝ Խայամը դառնում է սուլթանի հոգևոր խորհրդական, իսկ հետագայում՝ նաև արքունական աստղադիտարանի ղեկավար, որտեղ և ստեղծում է իր նշանավոր արևային օրացույցը։ 1079 թվականին իր պաշտոնակիցների հետ նա բարեփոխել է հին պարսկական տոմարը, որն էլ Իրանում օգտագործվում է առ այսօր։ Օմար Խայամը հանդիսանում է միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, սակայն Եվրոպայում նրա հանրահաշվական աշխատությունները հայտնի են դարձել միայն 19-րդ դարում։ Օմար Խայամի գրչին է պատկանում «Հանրահաշվական խնդիրների լուծման տրակտատը», որտեղ նա ներկայացնում է 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի ցուցիչով հավասարումների լուծումները։
Մեկ այլ մոլորություն է այն, որ Օմար Խաամը ալկոհոլի և կանանց մեծ սիրահար է եղել: Նրա քառյակներում գինին հոսում է գետի պես, խնջույք ու գինետուն է, կանայք են ու մեծ թախիծ: Իրականում այս ամենը այլաբանական է: «Սիրելին» նրա գրվածքներում կինը չէ, այլ Աստծո սիմվոլն է, իսկ «գինին» ճշմարտության հասնելու միստիկ սիմվոլը, «հարբած լինելը» մտորումների բերող վիճակը և այլն: Օմար Խայամը շատ հավատացյալ մարդ էր, և նրա գրվածքների իմաստը այն չէ, որ թախիծը պետք է խեղդել գինով, այլ այն, որ կարելի է երանություն ստանալ բարձրյալին մոտ լինելուց և նրա ներկայությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող