Պուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթությունները
Նյու Դելիում կայացած հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համատեղ հայտարարության են ընդունել, որում ուրվագծել են երկրների համագործակցության առաջնահերթությունները, հաղորդում է Ռիա Նովոստին։
«Ստորագրվել է միջկառավարական, միջգերատեսչական և կորպորատիվ համաձայնագրերի մեծ փաթեթ։ Դրանցից շատերը նպատակաուղղված են Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը», - հայտարարել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն հանձնառու է շարունակել ապահովել Հնդկաստանի արագ զարգացող տնտեսության համար վառելիքի անխափան մատակարարումը:
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ երկրների հարաբերությունները դիմացել են ժամանակի փորձությանը և հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Ռուսաստանը և Հնդկաստանը համաձայնել են մինչև 2030 թվականը տնտեսական համագործակցության ծրագիր մշակել։
«25 տարի առաջ նախագահ Պուտինը դրեց մեր ռազմավարական գործընկերության հիմքը։ 15 տարի առաջ՝ 2010թ., մեր համագործակցությունը հասել է հատուկ արտոնյալ ռազմավարական համագործակցության: Վերջին 25 տարիների ընթացքում նախագահ Պուտինը բազմիցս զարգացրել է այս հարաբերություններն իր հմուտ ղեկավարությամբ և տեսլականով։ Հենց նրա ղեկավարությունն է, որ թույլ է տվել մեր հարաբերություններն ամրապնդել և հասնել նոր բարձունքների», -հայտարարել է Մոդին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի