Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Հոլիվուդյան հայազգի պրոդյուսերի քույրը մանրամասներ է պատմում աղմկահարույց գործից

 

 

Ազգությամբ հայ հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 5 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման: Նա մեղադրում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և ռուսաստանահայ գործարար, «Հայբիզնեսբանկի» սեփականատեր Վիտալի Գրիգորյանցին՝ իր դեմ կեղծ մեղադրանքով քրեական գործ «սարքելու» և իրեն հետապնդելու համար։

Ստեփան Մարտիրոսյանը բարձր վարկանիշ ունեցող պրոդյուսեր է, գործնական և անձնական շփումներ ունի հանրահայտ աստղերի հետ, ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված լոբբինգի հարցում, սակայն հայրենիքում դատարանը նրան դատապարտում է կասկածելի հիմքով մեղադրանքով:

Ստեփան Մարտիրոսյանի քույրը Past.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ է պատմել այս աղմկահարույց գործից: Նա պատմում է, որ Հայոց Մեծ Եղեռնի մասին պատմող «Խոստում» ֆիլմն ի սկզբանե պետք է ֆինանսավորվեր Վիտալի Գրիգորյանցի կողմից․ «Իմ եղբայրը նրանից համաձայնություն էր ստացել դրա վերաբերյալ և զբաղվում էր ֆիլմի ստեղծման աշխատանքներով։ Ինչպես գիտեք, ֆիլմի ռեժիսորը Ստեփանի լավագույն ընկեր Թերրի Ջորջն է։ 

Հայոց ցեղասպանության մասին նրան պատմել է Ստեփանը, նա բավականին մեծ նյութեր ունի եղեռնի ընթացքում կատարված ոճրագործությունների վերաբերյալ և դրանք ներկայացրել է Թ․ Ջորջի ուշադրությանը։ Սակայն, ընթացքում պարզվեց, որ Վիտալի Գրիգորյանցը այլևս ցանկություն չի ունեցել այդ ֆիլմը ֆինանսավորել, փոխարենը գումար է ներդրել որքան հիշում եմ «Փլուզված քաղաք» ֆիմում, որի պրոդյուսերն է նաև Վիտալին։ Թերրի Ջորջի կողմից Եղեռնի մասին պատմող խոշոր ֆիլմ նկարելու միտքը հղացել է Ստեփանը։ Նա Ջորջին պատվիրել էր սցենար գրել «Վկան» ֆիլմի համար, որը ցեղասպանության պատմությունը ներկայացնում էր Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի հերոսական գործողությունների և վերջինիս՝ Սողոմոն Թեհլերյանին դատարանում պաշտպան կանգնելու միջոցով: Այդ սցենարը գրելու համար Թերրի Ջորջը եղբորս ընկերակցությամբ և ուղեկցությամբ շատ են ճամփորդել Հայաստանով, Թուրքիայով, եղբայրս մանրամասներով և փաստերով ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը, որը ոգեշնչել է օտարազգի մարդուն այդքան հուզիչ ֆիլմ նկարել մեր ազգային ողբերգության մասին և այն դուրս բերել համաշխարհային էկրան։ Բավականին ծավալուն աշխատանքեր տանելուց հետո Էրիկ Իսրայելյանի ջանքերով, Քըրք Քըրքորյանը ֆինանսավորեց «Խոստում» ֆիլմը»։

Նրա խոսքով՝ Ստեփան Մարտիրոսյանի երազանքն էր ֆիլմն առաջին անգամ ցուցադրել ԱՄՆ-ում՝ ապրիլի 24-ին, սակայն պարզվեց, որ դրա համար կային լուրջ խոչընդոտներ և որևէ կերպ հնարավոր չի եղել ապահովել ցուցադրությունը ապրիլի 24-ին․ «Հիշում եմ, թե Ստեփանն ինչ նյարդային վիճակում էր գտնվում, անընդմեջ զանգում էր ինչ որ մարդկանց, խնդրում էր ֆիլմի ցուցադրությունը թույլատրել Եղեռնի օրը, սակայն ապարդյուն։ Երեք գիշեր չքնեց և հասավ նրան, որ «Խոստում» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց ԱՄՆ-ում, Եղեռնի օրը, Ամերիկայի ամենամեծ և հայտնի կինոթատրոնում ՝ «Չայնայում»։ Այդ կինոթատրոնի սեփականատերը Ստեփանի լավագույն բարեկամ Էլի Սամահան է, որը շատ մեծ ջանքեր գործադրեց՝ Ստեփանի ցանկությունն իրականացնելու համար։ Ֆիլմի ցուցադրության օրը դիտմանը ներկա էին եղբորս կողմից հրավիրված մեծ հեղինակություն վայելող անձինք, քաղաքապետեր, այդ թվում Զարեհ Սինանյանը»,- նշում է նա։