Disney-ում որոշել են ղեկավարությանը փոխել
Walt Disney-ի գլխավոր տնօրեն Բոբ Այգերը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում, փոխանցում է Lenta-ն:
Ընկերության նոր ղեկավարն է դարձել Բոբ Չապեկը, որը նախկինում ղեկավարել է Disney-ի թեմատիկ այգիների, փորձի եւ արտադրանքների արտադրության խորհուրդը:
Այգերը տնօրենների խորհուրդը կշարունակի ղեկավարել մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Նա Disney-ը գլխավորել է 2005 թվականին եւ դարձել ընկերության ամենաբարձր վարձատրվող ղեկավարներից մեկը: Այսպես՝ 2018 թվականին նրա աշխատավարձը կազմել է 65,5 մլն դոլար, հստակեցնում է Independent-ը: Նրա ղեկավարման տարիներին կորպորացիան ձեռք է բերել կինոինդուստրիայի այնպիսի հսկաների, ինչպես՝ Pixar-ը, Marvel-ը, Lucasfilm-ը եւ Twenty-First Century Fox-ը՝ 5 անգամ մեծացնելով ընկերության կապիտալիզացիան:
Disney-ի պատմության մեջ Չապեկը կդառնա 7-րդ գլխավոր տնօրենը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի