Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Իրավունք

Պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. քրեական գործ է հարուցվել

Երևան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ընթացքում Երևան քաղաքի Փ.Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող 2 շինությունների շուկայական արժեքի վերագնահատման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը:

 

Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով լրացուցիչ տեղեկություններ են պահանջվել և ստացվել Երևանի քաղաքապետարանից, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ուսումնասիրվել է նաև այդ տարածքի գույքի կադրաստրային գործը:   

Արդյունքում պարզվել է, որ Կառավարության 2018թ. թիվ 29-Ա որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել նշված հասցեում գտնվող շենքի՝ պետական սեփականություն հանդիսացող N1 շինության 210.4 քառ. մետր և N2 շինության 103.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած հողամասից համապատասխանաբար 78.9537 ք/մ և 38.7249 ք/մ մակերեսներով` բաժնային մաս համարվող հողամասերը: Դրա հիման վրա 2018թ. մայիսին գույքն ուղիղ վաճառով օտարվել է:  

Առկա փաստաթղթերով պարզվել է, որ 2017թ. մայիսին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձի կողմից հասարակական նշանակության շինությունները  գնահատվել են առանց տեղազննության կատարման, իսկ շուկայական արժեքը որոշվել է 2014թ. ելակետային տվյալների և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ-ի միջինացված արժեքի վերաբերյալ գնահատող եզրահանգումների հիման վրա:

Մինչդեռ, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն՝  անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պետք է պարտադիր պարունակի անշարժ գույքի գնահատման և տեղազննության ամսաթիվն ու տարեթիվը, ինչպես նաև անշարժ գույքի տեղազննության արդյունքները, գնահատման օբյեկտի նկարագիրը:

Արդյունքում՝ պետական սեփականություն հանդիսացող հասարակական նշանակության շինություններն օտարվել են իրենց կադաստրային արժեքից զգալի չափով  պակաս գնով:

Պարզվել է նաև, որ մինչև գույքի օտարումը նշված հասցեում իրականացվել են շինարարական աշխատանքներ, որոնք իրենց կարգավիճակով, ըստ էության, հանդիսացել են ինքնակամ շինություններ, քանի որ կադաստրային գործում դրանց շինարարական ավարտի փաստագրման մասին ավարտական ակտ առկա չէ: Ավելին՝ շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո վերոնշյալ հասցեներում գտնվող տարածքների վերագնահատում չի իրականացվել:

Այսպիով, 2018թ. պետական գույքն օտարելիս դրա շուկայական արժեքը գնահատվել է 3 տարվա վաղեմության տվյալների հիման վրա՝ առանց տեղազննության կատարման, ինքնակամ շինությունների առկայության պայմաններում, առանց դրանց կարգավիճակի վերաբերյալ սահմանված կարգով որոշման կայացման և գույքի փոփոխությունների արդյունքում առանց դրանց շուկայական արժեքի վերագնահատման:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: