Ստեփանավանում կանխվել է 35-ամյա տղամարդու ինքնահրկիզման փորձը
Երեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում՝ «Ստեփան Շահումյանի» արձանի մոտ, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները ծառայություն կատարելիս նկատել են, որ մի քաղաքացի հրկիզված վիճակում աղաղակում է և վազում այս ու այն կողմ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության ծառայողները մոտեցել են այդ քաղաքացուն, ով ակնհայտ ոչ սթափ վիճակում կամրջի եզրին հագից հանելով այրվող տաբատը, մարմնի կիսով չափ անցել է կամրջի եզրային մետաղե արգելապատնեշը՝ կանգնելով վտանգավոր եզրագծի վրա և ձեռքին գտնվող բենզինով լի պլաստմասե տարայով փորձել է նորից իր վրա բենզին լցնել՝ սպառնալով, որ այդ վիճակով կամրջից ցած է նետվելու:
Կայքի տեղեկութուններով՝ ոստիկանները արագ կողմնորոշվելով՝ օպերատիվորեն արձագանքել ու անմիջապես բռնել են նրան և կանխել ինքնասպանության փորձը, որից հետո օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից փրկված քաղաքացին Ստեփանավան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ա. Կ.-ն է, ով 2018 թ.-ի հունիսից հաշվառված է «Ստեփանավան» Բ/Կ-ի հոգեբուժական կաբինետում, որպես հոգեկան հիվանդ՝ «բնավորության գծերի շեշտվածություն, ցնորազառանցանքային համախտանիշ» ախտորոշմամբ:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...