Խոշոր ավտովթար Լոռու մարզում. մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհից դուրս. կա վիրավոր (ֆոտո)
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի 34 CV 704 համարանիշի եւ Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետեւանքով Opel մակնիշի 34 MF 341 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, հայտնվելով դաշտում: Վթարի հետեւանքով շրջված Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հիվանդանոց տեղափոխված վարորդը աշխատում է Գոգավանի մաքսատանը:





















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...