Հայտնաբերվել են հետախուզվողներ. Նրանց մի մասն ինքնակամ է ներկայացել
Փետրվարի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել Արթուր Ա․-ն, որը փետրվարի 11-ից ՌԴ ՔՊԻ վարչության կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդ. /«Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելը»/ մեղադրանքով:
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին Երեւանի Հերացու փողոցից հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել Ռուդիկ Բ․-ն, որը փետրվարի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Փետրվարի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ, ինքնակամ բաժին է ներկայացել Արտակ Մ․-ն, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ փետրվարի 28-ին Բյուրեղավանի Վարդանյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Գեւորգ Ա․-ին, որը փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ, փետրվարի 28-ին կամավոր բաժին է ներկայացել Էդմոնդ Չ․-ն, որը փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի