Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին մեկուսացնում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում
Factor.am-ի տեղեկություններով՝ չինական նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի քաղաքացիների, մասնավորապես՝ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով հատկացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Այս պահին այնտեղ ակտիվ աշխատանքներ են ընթանում և կան մեծ թվով համապատասխան մասնագետներ։
Տեղեկությունը ճշտելու համար Factor.am-ը փորձեց կապ հաստատել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, սակայն մեր զանգերին պատասխանեց նախարարության մեկ այլ աշխատակից, որն այդպես էլ չներկայացավ։
«Այսօր ասուլիս ունենք, եկեք, նախարարը Ձեր հարցերին կպատասխանի»,- ասաց նա։ Նշենք, որ այսօր կրկնակի քննությամբ նոր կորոնավիրուսի առկայություն է հաստատվել Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ մեկուսացված քաղաքացիների համար ապահովելու են բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ «Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի»,- գրել էր Փաշինյանը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...