Ես ունեմ 2 դպրոցական երեխա եւ պատրաստ եմ նրանց ուղարկել դպրոց․ նախարարը՝ կորոնավիրուսի մասին
Միլան-Երևան չվերթները չեղարկելու կարիք այսօրվա դրությամբ չկա։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր գործընկերները Իտալիայի առողջապահական եւ դիվանագիտական ոլորտում ինֆորմացիա են տրամադրել և ցույց են տվել, որ դեպքերը շատ լոկալ են և այդ ինֆորմացիայով ցույց են տալիս, որ մեծ քաղաքներում նույնիսկ եթե դեպքերը շատ են, դա շատ փոքր տարածքում է լոկալիզացված, եւ չվերթները չեղարկելու կարիք այսօրվա դրությամբ չկա, սակայն որոշումների կայացման պրոցեսը մի քիչ անսովոր իրավիճակում ամենօրյա է, այսինքն հնարավոր է, որ վաղը կայացվի մեկ այլ որոշում, այդ թվում՝ ոչ միայն Իտալիայի կամ որեւէ այլ երկրի հետ կապված, այլ նաև դա վերաբերում է ներհայաստանյան որոշումներին, հանրային միջոցառումներին, դպրոցների, մանկապարտեզների եւ այլ հանրային հաստատությունների աշխատանքին։ Մեր համար կարեւորը հանրային առողջությունն է ամեն դեպքում եւ ամեն ինչ բխելու են դրանից, բայց ամեն որոշում պետք է լինի փաստարկված, ապացուցված եւ ոչ թե պահանջված»,-նշեց նա:
Նախարարն ուսհաստատությունները փակելու առնչությամբ ասաց․ «Ես ունեմ երկու դպրոցական երեխա եւ պատրաստ եմ նրանց ուղարկել դպրոց, որովհետեւ չեմ համարում հանրային առողջապահական վտանգը բարձր, որ անհրաժեշտություն լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակել՝ հատկապես հաշվի առնելով,որ դպրոցական երեխաները պրակտիկորեն որեւէ խնդիր չունեն այս վիրուսի հետ, այսինքն՝ նույնիսկ շատ հազվադեպ դեպքեր են նկարագրվել, որ կարող է վիրուսը նրանց վրա ծանր ազդի, բայց նորից եմ ասում՝ որոշումները կայացվում են իմ ասած շրջանակներում, մենք դեռ առիթ չենք ունեցել Կառավարությունում քննարկել այդ հարցը, բայց օրվա ընթացքում կհասցնենք և կտեղեկացնենք»,-ասաց նա։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...