Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր ՄիքայելյանԸնտրություններին ձայն տալիս մտածենք ում եք ընտրելու՝ նիկոլ֊ալիև տանդեմին, թե՞ ազգային իշխանությունԵրևանում կանցկացվի MindX միջազգային կրթական համաժողովը Անկախության հռչակագրի չեղարկումը հավասար է Հայաստանի Հանրապետության կործանմանը․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականով ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններԻրանը մեկ օրում նվաճելnւ պլանը ձախողվել է. Լավրով Խաղաղությունը խոսքով ու պարգևավճարնտերով չեն բերում, խաղաղությունը գործով են ձեռք բերում. Արշակ ԿարապետյանՊետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Հիսուսը չի, որ կարեկցելու, ցավալու ու փորձելու է վիճակդ տանելի դարձնել, երբ պաշտոնը լքի քեզ. Մանուկ Սուքիասյանը՝ Փաշինյանին

Քաղաքագետ, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով դիմել է Նիկոլ Փաշինյանին: Նա մասնավորապես անդրադարձել է այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Թբիլիսիի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած այն մտքին, որ «եթե Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, որ որևէ վարչապետ կամ կոնկրետ նա կարող է այդպիսի քաղաքականություն վարել», և նշել է, որ վերջինիս գլոբալ խնդիրը ոչ թե դավաճան կադրերն են, այլ՝ քաղաքական ամբիցիաների իրական նախադրյալներ ու իրեն հակաճառելու համարձակություն ունեցող, շատ հարցերում էլ՝ իրենից ավելի խելացի գաղափարներ հղանալու ունակության տեր, խարիզմատիկ քաղաքական գործիչների սեփական միջավայրում չհանդուրժելն է։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Էլի Հիսուս...

Քո գլոբալ խնդիրը ոչ թե դավաճան կադրերն են, այլ՝ քաղաքական ամբիցիաների իրական նախադրյալներ ու քեզ հակաճառելու համարձակություն ունեցող, շատ հարցերում էլ՝ քեզանից ավելի խելացի գաղափարներ հղանալու ունակության տեր, խարիզմատիկ քաղաքական գործիչների սեփական միջավայրում չհանդուրժելն է։ Որ օրը սա բարձրաձայն խոստովանես՝ էդ օրվանից ռեալ վերելք ես ունենալու։

Հե՛տ նայի, տե՛ս, թե քանի հոգու հետ ես հարաբերություններդ մատաղ արել եսասիրությանդ, քանի հոգու ես կենսագրությունիցդ ջնջել, ում հետ կրակի ու արյան միջով ես անցել, ու էդ մարդկանց մտավոր կարողությունները, ինտելեկտն ու կենսագրությունը համեմատի էսօր ասածներիդ ու արածներիդ հետ հիմնականում հոժար, իրենց անձը պրեմիաներով արժեվորող, էությամբ չինովնիկ ապագաղափարական բազմության հետ ու կգիտակցես, որ ինքդ ես քեզ թուլացրել ու հասցրել էս օրվան։

Ու, վստահ եղիր, որքան էլ փորձես խուսափել վերը շարադրվածը հայելու մեջ ինքդ քեզ խոստովանելուց ու ամեն կերպ պատասխանատվությունից խուսափես, փորձես պատասխանատվությունը դնել դավաճանների վրա, որքան էլ պատրիարքի վեղար հագնես, միևնույնն է՝ դո՛ւ ես պատասխանատուն լինելու ամեն ինչի, դո՛ւ ես հատուցելու քեզ առավելապես անողնաշար կռապաշտներով շրջապատելու համար։ Վերջիններս առաջինն են քեզ մենակ թողնելու։ Չկարծես, թե 30.000 դոլար պրեմիան գարանտ է, որ 30 արծաթով ծախվող Հուդա չլինեն։

Նաև էս խոսքերը չլսելու համար ես խուսափել ինձանից 18-ի մայիսից ի վեր։ Ինձանից խուսափել՝ իմ «շրջապատից» որոշների տարել իբր թե պաշտոնի ես դրել՝ լավ գիտակցելով, որ քո ու իմ ուղիղ հարաբերությունները երբե՛ք չեն դառնա պաշտոնական։

Ու էսօր առավել քան մեկ ուրիշը զգացի քո տագնապը։ Դեռ շանս ունես խոտոր ճամփեդ շտկելու։

Հ.Գ. Հիսուսը չի, որ կարեկցելու, ցավալու ու փորձելու է վիճակդ տանելի դարձնել, երբ պաշտոնը լքի քեզ։

Էլի պայքարի հին ընկերներդ են փորձելու մի բան արած լինել, քանի որ մեջներն ուրացող «առաքյալներ» չկան։

Հ.Գ.2  «Ձրի» խորհուրդ. անհարմար է Վրաստանում թեկուզև հայ համայնքի առաջ հայ դավաճաններից բողոքելը. 90-ականներին վրացիները մեզանից էին զորք խնդրում ներքին կարգուկանոն հաստատելու համար»։

Հիշեցնենք, որ Մանուկ Սուքիասյանի հիմնադրած «Առաքելություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ձևավորել էր «Իմ քայլը» դաշինքը և մասնակցել Երևանի ավագանու, ապա Ազգային ժողովի ընտրություններին։