ԱԺ-ում ընթանում են հերթական քառօրյայի նիստերը. Օրակարգում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրինագիծը (ուղիղ)
Հայաստանի Ազգային ժողովում հերթական քառօրյայի նիստերի երկրորդ օրն է: նախորդ օրը քննարկված օրինագծերն այսօր առավոտյան քվեարկության են դրվել եւ ընդունվել:
Նշենք, որ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19, մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 38 հարց:
Օրակարգում է նաեւ մեծ աղմուկ հանած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը, որը քննարկվելու է առաջին ընթերցմամբ: Այս փաթեթը խորհրդարանում քննարկելիս, ՀՀ կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրինագծեր:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունելու համար կքննարկեն նաև «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերը, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու այլ օրենսդրական նախաձեռնություններ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...