«Սասնա ծռերի» գործով դատաքննությանը շարունակվում է վկաների հարցաքննությունը (ուղիղ)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մարտի 4-ին, շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։
Այս դատական նիստին շարունակվում է գործով վկաների հարցաքննությունը։
Այսօր հխրցաքննվելու են նույն գործի անջատված մասով նախկինում ամբաստանյալ այս գործով որպես վկա Թորոս Թորոսյանը, Էդգար Սողոմոնյանը եւ որպես վկա ճանաչված Հայկազ Մուրադյանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին
հարցաքննվել է գործով վկա ոստիկան Խաչատուր Մուրադյանը։ Նշենք, որ նախորդ դատական նիստին հարցաքննվել են գործով տուժող Գագիկ Մկրտչյանին բուժօգնություն ցուցաբերած հիվանդանոցի բուժաշխատողները։
Նախորդ դատական նիստին դատարանը քննում էր նախորդ նիստերին ներկայացրած այն միջնորդություններին, որոնց դատարանը չի անդրադարձել։ Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի