Discovery ընկերությունների խումբը դիմել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ համագործակցություն սկսելու առաջարկով
Նոյ Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանը աշխարհին ճանաչելի դարձնելու քայլեր տարիներ շարունակ արվել ու արվում են, հստակ հասկանալով դրա կարևորությունն ու սկզբունքայնությունը մեր երկրի համար: Այսօր արդեն այդ գործընթացը կարծես աննախադեպ փուլ է մտնում, քանզի աշխարահռչակ՝ Discovery Group մեդիա ընկերության փոխտնօրեն Սաշա Լայերը Հայաստանում է:
Discovery-ին հեռարձակվում է աշխարհի շուրջ 225 երկրներում, հետևաբար հնարավորություն կունենանք մեր երկիրը ներկայացնել մոլորակի միլիարդավոր մարդկանց: Այս կարևոր նախձեռնությունը կյանքի կոչելու համար Discovery Group մեդիա ընկերության փոխնախագահ Սաշա Լայերը դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ նրա աջակցություն ստանալու նպատակով: Հայաստանի համար նման կարևոր նախաձեռնությանը աջակցելուն Գագիկ Ծառուկյանին դիմելը բնավ պատահական չէ, քանզի տարիներ շարունակ տեսել ենք Ծառուկյանի կողմից կատարված քայլերն ու նրա ջանքերը Հայաստանը աշխարհին ավելի ճանաչելու դարձնելու հարցում: Իսկ Գագիկ Ծառուկյանի անձնական հեղինակությունն ու նրա նկատմամբ վստահությունը ևս մեկ խթան են հանդիսացել Discovery Group մեդիա ընկերության ներկայացուցիչների համար, որպեսի գործակցություն սկսեն հենց Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:
Դե ինչ վերը նշված անուններն ավելի քան խոստումնալից են և վստահաբար շատ շուտով մենք և ամբողջ աշխարհը ականատեսը կլինեք հայկական մշակույթը, սպորտն ու պատմությունը ներկայացնող հիանալի նախաձեռնության, որից հետո երկրում կավելանա թե՛ տուրիստական հոսքը, և թե՛ ներդրումների քանակը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...