Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Իրավունք

2019թ. բացահայտվել է ԶՈՒ-երում կոռուպցիոն հանցագործություններով այնքան վնաս, որքան նախորդ 6 տարում միասին վերցրած

ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել է 2019թ. իր գործառույթների շրջանակներում ՀՀ ԶՈՒ եւ այլ զորքերի զորամասերում կոռոպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 154 դեպք, որոնց վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ եւ դատախազական հսկողությամբ նախապատրաստված նյութերից 145-ով հարուցվել են քրեական գործեր:

Դրանցից 63-ը հարուցվել է պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, 29-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, 27-ը՝ վատնման կամ յուրացման եղանակով տարբեր չափերի հափշտակություններ կատարելու, 11-ը՝ կաշառք ստանալու կամ տալու, 8-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 3-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության, 3-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, 1-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու, հատկանիշներով:

Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում ՀՀ ՔԿ ԶՔԳՎ քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 296 քրեական գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ։  Դատարան ուղարկված գործերի քանակը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 50 տոկոսով:

Պարզվել է նաեւ, որ 2019թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված, ավարտված, ինչպես նաեւ տարվա ընթացքում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով եւ նախապատրաստված նյութերով արձանագրվել է 786 մլն ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 410մլն դրամը, իսկ մի մասով քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Նշված ցուցանիշները վկայում են, որ նախորդ տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումից բացի, զինվորական քրեական հետապնդման մարմինների համար առաջնային է համարվել քննվող քրեական գործերի հանգուցալուծումը, վարույթների ավելորդ ձգձգումներից խուսափելը եւ ողջամիտ ժամանակահատվածում մեղավորությունը հաստատված անձանց պատասխանատվության ենթարկելն ապահովելը:

Բացի այդ, էական նշանակություն է տրվել կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, պատճառների վերացմանը, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Այդ նպատակով դատախազների կողմից պատկան մարմիններին հղվել է 195 միջնորդագիր եւ հաղորդում, որոնց քննարկումների արդյունքում միջոցներ են ձեռնարկվել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնակարգով սահմանված տույժերի են ենթարկվել խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք եւ զինծառայողներ:

Զգալի աշխատանք է տարվել զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի իրականացման համատեքստում: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության հարցադրումներով 2019թ. ընթացքում կատարվել է 400 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է թվով 230 խախտում: Դրանք հիմնականում վերաբերել են թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման բնագավառներին: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ 2018թ. համեմատ 2019թ. իրականացված ավելի շատ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մոտ 27.3%-ով ավելի քիչ խախտումներ, ինչը վկայում է զինվորական դատախազության կողմից նախկինում իրականացված ուսումնասիրություններով ի հայտ բերված նմանատիպ խախտումները բացառելու եւ դրանց պատճառները վերացնելու ուղղությամբ իրավասու մարմինների, զորամասերի ղեկավարության կողմից  կատարված աշխատանքի մասին: Այդ խախտումներով պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու վերաբերյալ 2019թ. ընթացքում տրվել է 175 նախազգուշացում, ինչը 2018թ. համեմատ ավելի է 70.3%-ով։ Իսկ ուսումնասիրություններով պարզված՝ առերեւույթ հանցագործության հատկանիշ պարունակող տվյալների ձեռքբերմամբ հարուցվել է 41 քրեական գործ։ 

Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունների շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը 2018թ. արդյունքը (մոտ 2 միլիարդ ՀՀ դրամ) գերազանցում է 6 անգամ կամ հավասար է 2013-2018թթ. արձանագրված վնասի ընդհանուր չափին։

Բացառապես դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ վնաս՝ կամ 2018թ. (680մլն ՀՀ դրամ) համեմատ գրեթե կրկնակի ավելի: Պետությանը պատճառված գույքային վնասից մնացած մոտ 10.2 մլրդ ՀՀ դրամը վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի շրջանակներում: