Նիկոլ Փաշինյանը չի բացառում՝ Ամուլսարի հարցով հանրաքվե կարող է լինել (տեսանյութ)
Այսօր՝ մարտի 4-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց՝ պատրաստվում է արդյո՞ք վերջինս հանրաքվեի դնել Ամուլսարի շահագործման հարցը: Եթե այո, ինչ ժամկետներում, եթե ոչ, ապա՝ ինչու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե քննարկումների արդյունքում նման անհրաժեշտություն լինի, մենք որևէ բանով կաշկանդված չենք: Եթե մինչև հիմա նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել նշանակում է չենք եկել եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնենք»:
Վարչապետի խոսքերով, եթե Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս հարցը լուծել հանրաքվեով, ապա օրենսդրությունը հնարավորություն է տալիս հանրաքվե անել նաև քաղաքացիական նախաձեռնությամբ. «Եթե այդպիսի հնարավորություն կա, ինչո՞ւ այդպիսի նախաձեռնություն չկա, եթե չկա այդպիսի հնարավորություն, պետք է նայել: Դա զուտ իրավական հարց է, որին այս պահին չեմ կարող պատասխանել: Կդիտարկենք առաջարկը և կտեսնենք, թե ինչպիսի իրավական դաշտ է գործում այդ առումով»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...