Ամբողջ գիշեր, ծեծ-ջարդ, լաց, ինչ-որ մեկին ծեծում էին, շուխուռ էր. պատմում է «Վստրեչի Ապերի» հարեւանը
Մետաղ ջարդոցի ձայներ էր լսվում, հայհոյանքներ էին հնչեցվում։
Գիշերը «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ընտանիքին պատկանող տներում ոստիկանության գործողությունների հետևանքով անհանգստություն է պատճառվել նաև նրանց հարևաններին։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողներին պատմեց Արամ Վարդանյանի հարեւաններից Աշխեն Հարությունյանը։
Նշենք, որ փաստաբաններն առավոտյան հայտարարություն էին տարածել, որ ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող տների վրա։
«Մինչեւ գիշերվա ժամը 4-ը… երեխեքը անկողնուց են վեր կացել, մենք՝ ընդեղից… Ամբողջ գիշեր, ծեծ-ջարդ, լաց, ոստիկանության համազգեստով մարդիկ ինչ-որ մեկին ծեծում էին, ինչ շուխուռ էր։ Միլիցիայի ֆորմայով աշխատողներն էին, ռիսկ չարեցի տանից դուրս գայի։ Պատուհանից եմ տեսել ամբողջը։ Ինչ-որ մեկին ծեծելով, ջարդելով տանում էին։ Ոչ մեկ չի քնել։ Այ սենց նեղայիններով փախչում էին։ Գիշերվա 02։00-ից մինչեւ 04։00-ն տեւել է այդ գործողությունը»,- պատմեց հարեւանը։
Հարցին՝ արդյոք շա՞տ էին ոստիկանները, հարեւանն ասաց. «Շատ էին, անընդհատ պատուհանի տակով անցնում էին»։
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ծառայությունից նշել էին, որ Արամ Վարդանյանին կոնկրետ քրեական գործի շրջանակներում են ոստիկանության ծառայողները գործողություններ իրականացրել՝ ունենալով նախաքննական մարմնի` անձին ձերբակալելու մասին որոշում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հայտարարություն էին տարածել՝ նշելով. «Այսօր՝ գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա:
Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որեւէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաեւ կատարել հափշտակություն։ Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետեւանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...