Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Մշակույթ

Մեկ տարի առաջ կյանքից հեռացավ հայ ժողովրդի ընկեր Կիմ Բակշին. ի՞նչ եղավ նրա «Արցախի հոգևոր գանձերը» գրքի հետ

Ռուս գրող, կինոռեժիսոր, հայագետ, Հայաստանի մասին գրքերի հեղինակ Կիմ Բակշիի մահից հետո անցել է մեկ տարի:

Բակշին ծնվել է 1931 թվականի մարտի 1-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը:

1964 թվականից Կիմ Բակշին զբաղվել է Հայաստանի հնագույն եւ ժամանակակից մշակույթի ուսումնասիրությամբ: Ուսումնասիրել է Երևանի Մատենադարանում, Վենետիկի Սան Լազարո կղզում, Վիեննայում Մխիթարյանների միաբանությունում, Բեյրութի Կիլիկյան կաթողիկոսարանում, Իսֆահանի Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճարում եւ աշխարհի խոշորագույն գրադարաններում պահվող ձեռագրերը:

Հանրությանը հայոց պատմության, մշակույթի, ժողովրդի հոգեւոր արժեքների, նրա բազմադարյան ավանդույթների, հրաշալի բնության, հոյակերտ հուշարձանների հետ ծանոթացնելը դարձել էր նրա առաքելությունը։ Հայ-ռուսական բարեկամության եւ մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման իր բազմամյա գործունեության համար Կիմ Բակշին արժանացել է Հայաստանի պետական պարգեւի՝ Պատվո շքանշանի: Նա ՀՀ Պետական մրցանակի, ՀՀ գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի, «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակի դափնեկիրն է: Նա նաեւ ստացել է Մովսես Խորենացու անվան մեդալ (2001), պարգեւատրվել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի «Պատվավոր շքանշանով» (2006): Բակշին «Կարպիս Փափազյան» մրցանակի դափնեկիր է: Ռուսաստանի հայերի միությունը նրան պարգեւատրել է «Արծաթե խաչով», ավելի ուշ՝ «Ոսկե խաչով»:

Կիմ Բակշին իր կյանքի ավելի քան 50 տարին նվիրել է հայկական մշակույթի եւ պատմության ուսումնասիրությանը: Նա «Մատենադարան» 20 սերիանոց ֆիլմի սցենարի հեղինակն է, որը պարգեւատրվել է Հայաստանի պետական մրցանակով: Ըստ հանգուցյալի վերջին կամքի՝ գրողի աճյունի  մի մասը հանգրվան է գտել Գառնիում եւ Շուշիում, եւ սա Բակշիի՝ Հայաստանի հանդեպ սիրո եւս մեկ ապացույց է:

«Արցախի հոգևոր գանձերը» վերջին գրքի ճակատագիրը

Ըստ Կիմ Բակշիի ընկեր եւ հրապարախոս Սուրեն Սարգսյանի` «Արցախի հոգեւոր գանձերը» գիրքը լույս է տեսել 2012 թվականին ռուսերեն լեզվով, 2015-ին` հայերեն: Արցախի բյուջեից նյութերի հավաքագրման համար 8 հազար դոլար էր հատկացվել: Բակշին, չնայած լուրջ հիվանդությանը եւ վիրահատությանը, ավարտել էր աշխատանքը: Գիրքը հրատարակվել է: Սակայն հայերեն լեզվով տպաքանակի մի մասը մնացել է չիրացված, ինչը մեծապես տխրեցնում էր հեղինակին:

«Գրողի ընկերները` Հայաստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, գրող Զորի Բալայանը, Կոմիտասի պետական ​​քառյակի ղեկավար Էդուարդ Թադեւոսյանը, Սոս Սարգսյանի այրին` Նելլի Սարգսյանը, նամակ են հղել հայտնի բարերարներին` մեր ռուս հայրենակիցներ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Կարապետյանին, տպաքանակը իրացնելու խնդրանքով: Մնացել է ընդամենը 400 օրինակ, դրանք արժեքավոր նվեր կդառնան հայկական մշակույթով հետաքրքրվողների համար, եւ դա հարգանքի տուրք կդառնա գրողի մահվան տարելիցին, որն այդքան բան է արել է ի նպաստ հայերի»,- նշել է Սարգսյանը: Հրապարակախոսը նշել է, որ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Կարապետյանին ուղղված կոչը պատահական չէ. «Մենք լավ գիտենք նրանց բարի գործերը: Ի դեպ, Ս. Կարապետյանը Կարոտ փառատոնի գլխավոր հովանավորն էր, որի ընթացքում Կիմ Բակշին պարգեւատրվել էր հուշամեդալով (N27)` հայկական մշակույթի առաջխաղացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար»: