Գ. Ծառուկյանն իր խոսքը գործի վերածելու օրինաչափությունը չխախտեց՝ Երևանը կարող է ունենալ «կանաչ» և բարվոք հասարակական տրանսպորտ
Hasmik Vardanyan-ը գրում է
Մայրաքաղաքային երթևեկության ներկայիս մեղմ ասած ոչ բարվոք վիճակի, դրա բարելավման ուղղությամբ ուղեվարձի թանկացման նեգատիվ և ոչ ականջահաճո խոսակցություններին զուգահեռ, հենց այս թեմային առնչվող այսօր մի շատ հաճելի ու կարևոր ինֆորմացիա ընկավ աչքովս: Խոսքը «Քինգ Լոնգ» ավտոմոբիլաշինական ընկերության և «Մուլտի Մոթորս» ընկերության համատեղ ուժերով Հայաստանում պաշտոնական ավտոսրահ բացելու փաստի մասին է: Չինական ընկերությունը ցուցադրության է ներկայացրել թե՛ էլեկտրական, թե՛ բենզինային, թե՛ գազով և թե՛ դիզելային վառելիքով աշխատող տարբեր չափերի ավտոբուսների մոդելներ, ինչը երևանյան երթևեկությունը կդարձնի ոչ միայն ավելի հարմարավետ, ապահով և բնապահպանական տեսանկյունից առավել արդյունավետ, այլ նաև կլուծի թերևս ամենակարևոր խնդիրը՝ ուղեվարձի բարձրացում տեղի չի ունենա, բայց արդյունքում էլ կունենաք ավելի բարվոք երթևեկություն և ՀՀ քաղաքացին կունենա հնարավորություն արժանապատվորեն երթևեկել հասրակական տրանսպորտով, ինչն այս պահին բացակայում է:
Քանի որ «Մուլտի Մոթորսը» «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում է գտնվում և դրա սեփականատեը Գագիկ Ծառուկյանն է, կցանկանամ մեկ կարևոր հիշատակում ևս անել: Հիշում եմ ոչ վաղ անցյալում, երբ Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում հենց այս նորամուծության, այս էկո-ավտոբուսների մասին էր բարձրաձայնում, նշելով, որ օր առաջ Երևանի կատաստրոֆիկ երթևեկությունը սպասարկող, ոչ պակաս կատաստրոֆիկ երթուղային տաքսիներին, պետք է փոխարինել էկոլոգիապես մաքուր (անծուխ) և ՀՀ քաղաքացիների համար արժանապատիվ հասարակական տրանսպորտով, որոնք պետք է տրվեին շահագործման արտոնյալ՝ լիզինգային 5 տարի մարման ժամկետով: Եվ այո այսօր ուրախ եմ, որ ունենք մի այնպիսի իրավիճակ, որ անկախ այն հանգամանքից, որ ԲՀԿ թեկնածուն չընտրվեց, այդուհանդերձ ի շնորհիվ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, մեր երկրում ևս ներդրվում է հենց այս նոր տրանսպորտային մոդելը և այստեղ խոսքը ոչ միայն էկո-ավտոբուսների՝ ՀՀ-ում ներդնելու մշակույթի մասին է, այլ նաև քաղաքական մշակույթի այն կարևորագույն նյուանսի, երբ խոստումներն անկախ ամեն ինչից, կատարվում են, այն է անգամ այդ ընտրություններին պարտություն կրելու դեպքում էլ, խոսքն այնուամենայնիվ գործի վերածվեց




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ո...